ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայտնի են ՎՏԲ-Հայաստանի և MasterCard-ի համատեղ ակցիայի հաղթողները

15.04.2015

ՎՏԲ-Հայաստան Բանկն ու MasterCard միջազգային վճարային համակարգն ամփոփեցին «Ղեկին ՎՏԲ-ի հետ» ակցիայի արդյունքները, որին մասնակցել են ՎՏԲ-Հայաստան Բանկի Cirrus/Maestro®, MasterCard Standard®, ինչպես նաև Gold® MasterCard պրեմիում դասի քարտապանները: Քարտի միջոցով վճարելով ցանկացած գումարի ապրանքի կամ ծառայության դիմաց Հայաստանի տարածքում կամ արտասահմանում, ինչպես նաև համացանցի միջոցով գնումներ կատարելիս` քարտապանները կարող էին մասնակցել 3 արժեքավոր նվերների խաղարկությանը`500 000 դրամ արժողությամբ կենցաղային տեխնիկայի ձեռք բերման հավաստագիր, ուղեգիր դեպի Շրի-Լանկա 2 անձի համար և գլխավոր մրցանակ` Renault Logan ավտոմեքենա: Մարքետինգային արշավն անցկացվել է 2014թ. դեկտեմբերի 15-ից 2015 թ. մարտի 15-ը:

Ըստ ակցիայի պայմանների` ՎՏԲ-Հայաստան Բանկի առևտրի և սպասարկման կետերում կատարած ամեն 1000 ՀՀ դրամի գործարքի դիմաց հաճախորդները կուտակել են 2 բոնուսային միավոր, իսկ ՀՀ տարածքում և արտասահմանում այլ առևտրի և սպասարկման կետերում կատարած նույն գումարի գործարքի դիմաց` 1 բոնուսային միավոր:

Ակցիայի ամփոփմանը ամենաշատ միավորներ հավաքած 100 հաճախորդները մասնակցեցին նվերների խաղարկությանը և արդյունքում` 500 000 դրամ արժողությամբ կենցաղային տեխնիկայի ձեռք բերման հավաստագիրը շահեց բանկի հաճախորդ Գայանե Բադալյանը, ուղեգիրը դեպի Շրի-Լանկա 2 անձի համար շահեց Լիլյա Դավթյանը, իսկ գլխավոր մրցանակը` Renault Logan ավտոմեքենան` Անահիտ Հարությունյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «Ուրախ ենք հաճախորդներին տրամադրել նոր հնարավորություններ ու հարմարավետություն բանկային ծառայություններից օգտվելիս, ինչպես նաև նրա համար, որ անցկացրինք ևս մեկ հետաքրքիր արշավ MasterCard-ի հետ: Ակցիան ուղղված էր անկանխիկ վճարումների ծավալի ավելացմանը, և անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ MasterCard քարտերի շրջանառությունը զգալիորեն աճել է: Իսկ դա իր հերթին նպաստում է սպառողների` ֆինանսական մշակույթի և Հայաստանի անկանխիկ վճարումների շուկայի զարգացմանը»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x