ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ջավադյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի պատվիրակությանը

15.04.2015

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ նախագահ Դմիտրի Պանկինի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել ԵԶԲ գործունեությունը Հայաստանում եւ համոզմունք հայտնել, որ պարոն Պանկինի այցը Հայաստան նոր թափ կհաղորդի Հայաստանում այդ կառույցի գործունեությանը: Հայաստանի կենտրոնական բանկի նախագահն առանձնակիորեն կարեւորել է Եվրասիական զարգացման բանկի դերակատարությունը երկրում փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման եւ ենթակառուցվածքների ֆինանսավորման ծրագրերում, որոնք էապես նպաստում են տնտեսական ակտիվությանը: Մասնավորապես ընդգծվել է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու ծրագրում  Եվրասիական զարգացման բանկի մասնակցությունը: Նշվել է, որ ծրագրի իրագործումը կնպաստի ոչ միայն տնտեսական զարգացման աճին, այլեւ տարածաշրջանային ավելի խոր ինտեգրմանը:

Միաժամանկ, կենտրոնական բանկի ղեկավարը իր խոսքում ակնկալիք է հայտնել, որ Եվրասիական զարգացման բանկն առաջիկայում ավելի մեծ հետաքրքրություն կցուցաբերի Հայաստանի ֆինանսական համակարգի այլ հատվածների՝ մասնավորապես կապիտալի շուկայի նկատմամբ՝ իր մասնակցությամբ նպաստելով  ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:
Պարոն Պանկինն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և գոհունակությամբ նշել, որ ԵԶԲ-ն երկար տարիներ արդյունավետորեն գործակցում է ՀՀ բանկային համակարգի հետ, և պատրաստակամություն հայտնել ապագայում նույնպես նպաստել ինչպես արդեն գործող ծրագրերի ընդլայնմանը, այնպես էլ զարգացման  նոր ծրագրերին՝ մասնավորապես ենթակառուցվածքային, էներգետիկ և այլ բնագավառներում:

Հյուրերի խնդրանքով պարոն Ջավադյանը ներկայացրել է ՀՀ ֆինանսական համակարգի հիմնական ցուցանիշները, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից վարվող քաղաքականության հիմնական ուղղությունները: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները և դրանց ներքո փոխգործակցության հնարավոր ուղղությունները:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x