ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ի՞նչն է Երևանյան խանութներում փակման զեղչերի պատճառը

15.04.2015

«Տրվում է վարձով, մեծ զեղչեր, լիկվիդացիոն գներ» և նմանօրինակ բովանդակությամբ հայտարարություններ կարելի է  տեսնել  երևանյան մի շարք խանութների ցուցափեղկերին փակցված: Թե ինչու են խանութները փակվում՝ աշխատակիցներն ու մենեջերներն այդ մասին լռում են: Ուշագրավն այն է, որ փակվում և մեծ զեղջեր են գործում թե´ բրենդային, թե´ սովորական խանութներում:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, մեզ հետ զրույցում առանձնացրեց երկու հիմնական խնդիր՝ առևտրաշրջանառության և անշարժ գույքի շուկայում տիրող գործընթացները:

 Խանութների փակվելը նշանակում է, որ տնտեսության մեջ անառողջ վիճակներն է և  առևտրի բնագավառում էլ լուրջ խնդիրներ կան:

Նրա խոսքով՝ մարդիկ, որոնք օգտվում են տվյալ խանութներից, այլևս ի վիճակի չեն դա անելու, ուստի, տրամաբանական է, որ կամաց-կամաց խանութները փակվելու են: Ըստ վիճակագրականության, տարեսկզբից առևտրի շնջանառությունը 8%-ով պակասել է:

Տնտեսագետի խոսքով՝ խանութների փակվելը կապված է նաև անշարժ գույքի շուկայի հետ. «Եթե  խանութներում մեծ զեղջեր են, լիկվիդացիոն գներ, և կամ էլ վարձով են տրվում, ապա դա ահազանգ է, որ տնտեսությունը հիվանդ վիճակում է, խորը ճգնաժամի մեջ ենք հայտնվել»:

«Եթե ցանկություն կա տեղեկանալու որևէ երկրի տնտեսական վիճակի մասին, ապա պետք է նայել, թե այդ երկրի անշարժ գույքի շուկան ինչ վիճակում է,- ասում է տնտեսագետը,- անշարժ գույքի շուկան արագ է արձագանքում երկրի տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխություններին»:

 Վահագն Խաչատրյանը կարծում է. «Գնողունակ քաղաքացիների թիվը պակասում է և, բնականաբար, պետք է հանգեցներ սրան»:

Աղբյուրը՝ araratnews.am:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x