ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՊրոԿրեդիտ Բանկը ստացել է Certification International UK Limited-ի վկայագիր

14.04.2015

ՊրոԿրեդիտ Բանկը ստացել է Certification International UK Limited ընկերության կողմից տրված ISO/IEC 27001:2013 ստանդարտին համապատասխանության մասին վկայագիրը: Հավաստագրման նպատակն է՝ բարելավել տեղեկատվության անվտանգության համակարգի համապատասխանությունը սահմանված ստանդարտներին և քաղաքականություններին: Աուդիտորական ստուգման արդյունքների համաձայն, ՊրոԿրեդիտ Բանկն ամբողջապես բավարարում է տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգին ներկայացվող բոլոր պահանջներին: Վկայագիրը տրված է 3 տարի ժամկետով:
Սա ևս մեկ քայլ է դեպի առավել ապահով և անվտանգ համագործակցություն Բանկի հաճախորդների և շահագրգիռ կողմերի հետ: Մեր գործընկերները, բաժնետերերը և հաճախորդները կարող են համոզված լինել, որ Բանկի տեղեկատվական ակտիվները պաշտպանված են, իսկ անվտանգության ռիսկը հասցված է նվազագույն մակարդակի:  
Բանկի Տեղեկատվության անվտանգության պատասխանատու Վահան Մարկարովն ասաց. «Բանկը հանդիսանում է ՊրոԿրեդիտ Խմբի անդամ, և բոլոր ՊրոԿրեդիտ բանկերում ներքին և արտաքին բոլոր ընթացակարգերը մշակվում են ՊրոԿրեդիտ Հոլդինգում կիրառվող ընդհանուր ստանդարտների համաձայն: Այդ կանոնակարգերում հատուկ ուշադրություն է դարձվում տեղեկատվության անվտանգության խնդիրներին: Հիմք ընդունելով դա՝ մենք որոշակի փոփոխություններ ենք կատարել մեր գործող ներքին քաղաքականությունների և ընթացակարգերի մեջ, մշակել ենք մի քանի նոր ընթացակարգեր և կիրառել ենք այդ փոփոխությունները մեր գործընթացներում: ISO/IEC 27001:2013 վկայագիրը ստանալն էլ ավելի վստահելի է դարձնում բանկային գործունեությունը տեղեկատվության անվտանգության առումով»:
Մեր հաճախորդների և գործընկերների տեղեկատվության անվտանգությունը ՊրոԿրեդիտ Բանկի համար եղել է և մշտապես կլինի առաջնային կարևորության հարց: Այս վկայագիրը ևս մեկ անգամ վկայում և ապացուցում է այն, որ Բանկը հուսալի գործընկեր է:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x