ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Պարզաբանվել է ՌԴ-ից ՀՀ ուղևորվողներին «Duty Free»-ներից առևտուր չթույլատրելը

10.04.2015

Այս տարվա սկզբից Ռուսաստանի օդանավակայաններով Հայաստան ուղևորվողներին արգելվում է «Դյութի ֆրի»-ներից առևտուր անել, պարզապես ոչինչ չեն վաճառում մեր երկիր թռչողներին; ԵՏՄ-ի անդամակցությունը նույնիսկ անմաքս խանութներից, կամ այսպես կոչված՝ «Դյութի ֆրի»-ներից ՀՀ քաղաքացիների առևտրի վրա է ազդել և կապ չունի՝ ուղևորը հենց Մոսկվայից է գալիս Հայաստան, թե որևէ այլ երկրից տարանցիկ, Մոսկվայով: Կարևոր գործոնն այն է, որ եթե ուղևորի համար վերջնակետը-Երևանն է, ապա նրան արգելվում է «Դյութի ֆրի»-ից առևտուր անել:
Shabat.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին ` պարզելու համար թե ո՞րն է դրա պատճառը և ի՞նչ մեկնաբանություն ունի նախարարությունը:
Ի պատասխան մեր հարցմանը ՖՆ-ն նշում է , որ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 302-րդ հոդվածին համապատասխան` «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի շրջանակներում ապրանքները մանրածախ իրացվում են անմաքս առևտրի խանութներում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից մեկնող ֆիզիկական անձանց կամ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաև դիվանագիտական գործակալներին, հյուպատոսական պաշտոնատար անձանց և նրանց հետ ապրող՝ իրենց ընտանիքների անդամներին՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման և առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման:

Միևնույն ժամանակ ՖՆ-ն նկատում է, որ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Միության միասնական մաքսային տարածքը բաղկացած է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տարածքներից, ինչպես նաև Միության անդամ պետությունների տարածքներից դուրս կառույցներից և այլ օբյեկտներից, որոնց նկատմամբ Միության անդամ պետությունները բացառիկ իրավազորություն ունեն:
Եվ հաշվի առնելով այդ հանգամանքը, ՖՆ-ն նշում է` միությանն անդամակցությունից հետո Մոսկվայից Երևան թռչելիս Մոսկվայում գործող անմաքս առևտրի խանութներից հնարավոր չէ գնումներ կատարել, քանի որ դրանք վաճառվում են Միության մաքսային տարածքից մեկնող ֆիզիկական անձանց:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x