ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


news. Մետաքսի ճանապարհը մեծ առավելություններ կտա Հայաստանին

10.04.2015

Չինաստանի կողմից Մեծ Մետաքսի ճանապարհի գործարկումը մեծ առավելություններ կտա Հայաստանին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողներին ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն` անդրադառնալով հայ-չինական եւ հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը:

«Մետաքսի ճանապարհի մայրուղիներից մեկը պետք է Իրանով անցնի դեպի  Ադրբեջան, Վրաստան՝ Սեւ ծովի նավահանգիստներ, կամ Հայաստան, Վրաստանից դեպի Սեւ ծովի նավահանգիստներ, սակայն դա միակ ճանապարհը չէ, այդ մայրուղին կարողէ գնալ նաեւ Թուրքիայով։ Մի շարք պատճառներով Չինաստանի համար առավել նախընտրելի է Հայաստանով անցնող ճանապարհը»,-ասաց նա, հայտնում է news.am լրատվականը:

Գագիկ Մինասյանի խոսքով՝ Իրանի Իսլամական Հանարապետության համար եւս նախընտրելի է Հայաստանով անցնող ճանապարհը, քանի որ եթե իրենք առավելություն տան Ադրբեջանին, դա նշանակում է, որ նա իր հեռանկարային մրցակցին տալիս է առավելություններ, որը հետագայում հետ բերել այլեւս չի լինի։

«Իրանը բազմիցս արտահայտվել է, որ ինքը ցանկանում է, որ այդ մայրուղին անցնի Հայաստանով»,-ասաց նա։

Գագիկ Մինասյանի կարծիքով Չինաստանի շահերը համընկնում են Իրանի հետ եւ դա նաեւ ամրագրվել է Հայաստանի նախագահի Չինաստան կատարած այցի ընթացքում։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունն պետք է ի շահ Հայաստանի օգտագործվի. «Պետությունն իր արտաքին քաղաքականությամբ պետք է ցույց տա, որ այն հավասարակշռված հարաբերությունները, որոնք վարել ենք տարիներ շարունակ՝ պահպանվում են»։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x