ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


news. ՀՀ ապրանք ներմուծողները պարտավոր են տիրապետել ռուսերենի՞ն

09.04.2015

ԵՏՄ միասնական մաքսային դրույքաչափերի ցանկը դեռեւս թարգմանված չէ հայերեն, ինչը ակնհայտորեն հակասում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի դրույթներին: Այս մասին հայտարարություն է տարածել «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը»:

Հայտարարությունում ասվում է.

«Արդեն 4–րդ ամիսն է, ինչ Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է Եվրասիական Տնտեսական Միությանը եւ եթե նախկինում Հայաստան ներմուծվող ապրանքները մաքսազերծվում էին ՀՀ մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածով սահմանված մաքսային դրույքաչափերով, ապա այժմ դա արվում է ԵՏՄ միասնական մաքսային դրույքաչափերի ցանկով:

Պատասխանելով «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» հարցմանը, ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը հայտնել է, որ ԵՏՄ միասնական մաքսային դրույքաչափերի ցանկը դեռեւս թարգմանված չէ հայերեն:

Այսինքն, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետություն ապրանք ներմուծողները պարտավոր են տիրապետել ռուսերենին, որպեսզի կարողանան իրավական ակտերում կարդալ, թե իրենց բերած ապրանքը ի՞նչ դրույքաչափով է մաքսազերծվելու:

Դժվար չէ համոզվել, որ նշված փաստաթղթի հայերեն թարգմանության բացակայությունը հակասում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի դրույթներին եւ ոտնահարում է ռուսերեն լեզվին չտիրապետող քաղաքացիների իրավունքներն ու տնտեսվարման հնարավորությունները»:

Աղբյուրը՝ news.am լրատվական:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x