ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բացվել է Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը

09.04.2015

Ապրիլի 9-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա է գտնվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը:

Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:

Կենտրոնը ստեղծվել է ԼՂՀ կառավարության կողմից՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ամենախոստումնալից և հեռանկարային ուղղություններից մեկը` հույս հայտնելով, որ հիմնադրամը մեծապես կնպաստի այս ոլորտի առաջընթացին` գործնական կապեր հաստատելով տեղական, հայաստանյան ու արտասահմանյան առաջատար ընկերությունների հետ:

Կենտրոնի նպատակն է` նպաստել և աջակցել ԼՂՀ-ի տնտեսության զարգացմանն ու բարգավաճմանը՝ բացահայտելով և սատարելով սկսնակ և գործող տեխնոլոգիական ընկերություններին, որոնք բարձրակարգ մասնագետներին կապահովեն աշխատանքով և տարածաշրջանում կպատրաստեն մրցունակ աշխատուժ:    

Համառոտ տեղեկատվություն Արցախի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ծրագրի վերաբերյալ

ԼՂՀ Կառավարությունը նախաձեռնել է ԼՂՀ տնտեսական զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագիր, որի հիմնական նպատակն է նպաստել Արցախում գիտելիքահենք տնտեսության արագ զարգացմանը և հիմնել բարձր տեխնոլոգիական կենտրոն, որը թե՛ երկրում, թե՛ տարածաշրջանում բարեկեցության հասնելու կատալիզատոր կհանդիսանա, իսկ տարածաշրջանում բարեկեցության հասնելու բանալին տեխնոլոգիաների, ձեռներեցության և կրթության ռազմավարական զուգակցման մեջ է:
Արցախի Տեղեկատվական տեխոլոգիական կենտրոնը (ԱՏՏԿ) կլինի տարածաշրջանային և ազգային տնտեսության վերափոխման կատալիզատորներից մեկը: Այդ նպատակին հասնելու համար կենտրոնը կստեղծի և կկիրառի մեխանիզմներ ՏՀՏ ոլորտի մասնավոր հատվածի կողմից գեներացվող ավելացված արժեքը մեծացնելու համար:

Ռազմավարական նպատակներ

• Մրցունակ աշխատուժի պատրաստում
• Նորարությունը խթանող գործարար միջավայրի ձևավորում
• Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման արդյունավետ մեխանիզմների մշակում
• Բարենպաստ գործարար միջավայրի ստեղծում՝ վերազգային կազմակերպություններին Արցախի ուղղությամբ գրավելու նպատակով:

ԱՏՏԿ-ի հիմնական գործառույթները կլինեն.

1. Արցախի համար գլոբալ և առևտրային պոտենցիալ ունեցող նորարարական գաղափարների բացահայտում,
2. ԱՄՆ-ի, Եվրոպայի և այլ համաշխարհային տեխնոլոգիաների փոխանցում դեպի Արցախ նոր համատեղ ձեռնարկությունների հիմնադրման նպատակով,
3. Արցախի ձեռներեցների վերապատրաստում տեխնոլոգիական ոլորտներում միջազգային մակարդակի բիզնես ծավալելու համար,
4. Տեխնոլոգիաների առևտրայնացման կենտրոնների հիմնում հիմնական ոլորտների համար՝ ճարտարագիտություն, արտադրություն և այլն,
5. Կապերի հաստատում միջազգային կապիտալի և գիտելիքի ցանցերի հետ,
6. Բիզնեսում ներգրավվելու համաձայնությունների ձեռքբերում արտասահմանյան ընկերությունների և ԱՏՏԿ-ի անդամների միջև, որոնք ապագայում կարող են դառնալ միջազգային բիզնեսի և տեխնոլոգիաների փոխանակման պայմանագրեր,
7. Տեխնոլոգիաների առևտրայնացման մեթոդաբանության և ձեռներեցության հմտությունների մասին գիտելիքների փոխանցում տեղական ձեռներեցներին ու գործընկերներին՝ տարածաշրջանում ծրագրի ավարտից հետո կայունություն ապահովելու նպատակով:

Այս նպատակներն իրենց հերթին կմեծացնեն  Արցախում տեխնոլոգիական բիզնեսը զարգացնելու, տարածաշրջանային և համաշխարհային շուկաներում մրցունակ լինելու և դեպի ԼՂՀ  ներդրումներ ներգրավելու հնարավորությունները: ԱՏՏԿ-ն կհամագործակցի նաև Արցախում գործող համալսարանների հետ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x