ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Ժամանակ». Ո՞վ է գրպանելու դիզվառելիքի սուբսիդավորման 1.5 մլրդ դրամը

09.04.2015

«Ժամանակ» թերթը գրում է. «Ամեն տարի գարնան նախաշեմին կառավարությունը ընդունում է որոշում, որով պետբյուջեից որոշակի գումար է հատկացվում պարարտանյութի եւ դիզվառելիքի սուբսիդավորման համար: Այս սխեման առաջացնում էր կոռուպցիոն ռիսկեր, որովհետեւ եթե դիզվառելիքի գինը 470 դրամ է, իսկ այն գյուղացիներին տրամադրվում է 350 դրամով, գայթակղությունը մեծ է այդ վառելիքը հատկացնել ոչ թե գյուղացիներին, այլ բենզալցակայաններին: Շատ գյուղապետեր եւ նույնիսկ մարզպետներ այս գործում բավական լուրջ գումարներ էին աշխատում։

Սակայն այս տարի չբերեց բոլոր մարզպետների եւ գյուղապետերի բախտը, որովհետեւ այս սխեմայով փող աշխատելու հնարավորությունները էապես նվազեցին կամ ընդհանրապես վերացան:

Խնդիրն այն է, որ այս տարի դիզելային վառելիքի գներն այնքան են իջել, որ գրեթե հավասարվել են սուբսիդավորվող վառելիքի գնին: Օրինակ՝ Երեւանի որոշ բենզալցակայաններում դիզվառելիքը կարելի է գնել 380 դրամով: Եթե մանրածախի գինը 380 դրամ է, ապա նշանակում է, որ դիզվառելիքի մեծածախ գինը մոտ 350 դրամ է: Իսկ սա նշանակում է, որ դիզվառելիքի մեծածախ գնի եւ գյուղացիներին որպես օգնություն տրվող վառելիքի գինը նույնն է: Եթե կառավարությունը իսկապես ուզում էր օգնել գյուղացիներին եւ նրանց մատչելի դիզվառելիք տար, ապա այս տարի կարող էր այն տրամադրել ոչ թե 350 այլ 250 կամ գուցե 280 դրամով:

Չնայած շուկայում գների անկմանը՝ կառավարությունը որոշեց չփոխել գյուղացիներին հատկացվող դիզվառելիքի գինը: Այս տարվա փետրվարին կառավարության հերթական նիստում որոշում կայացվեց հայ գյուղացիներին հատկացնել 14, 3 մլն լիտր դիզվառելիք: Կառավարության որոշումից դատելով՝ յուրաքանչյուր լիտրի համար կառավարությունը վճարելու էր 100 դրամ, որպեսզի գյուղացին դիզվառելիքը ստանա 350 դրամով: Սա նշանակում է, որ կառավարությունը պետբյուջեից հատկացնելու է 1 մլրդ 430 միլիոն դրամ։ Եթե դիզվառելիքի մեծածախ գինը 350 դրամ է, ինչի՞ն է ծառայել այդ գրեթե 1, 5 միլիարդ դրամը, կամ ում գրպանում է հայտնվել այն»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x