ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Երևանում հայտնաբերվել է կեղծ դրամների արտադրության ընդհատակյա դրամահատարան

09.04.2015

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների, Կապանի և Էրեբունու բաժինների, ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները ապրիլի 8-ին, ժամը 15-ի սահմաններում մայրաքաղաքի Արցախի փողոցից, կեղծ թղթադրամ պատրաստելու, պահելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել  Տիգրան Եգանյանին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 205 հատ, 10 հազար դրամ անվանական արժեքով ՀՀ կեղծ թղթադրամ:

 Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ոստիկանությունում Եգանյանը խոստովանել է, որ նախկինում պատրաստել և իրացրել է  կեղծ մետաղադրամներ: Նրա մատնանշած վայրից հայտնաբերվել է մի ամբողջ ընդհատակյա դրամահատարան՝ ինքնաշեն դրամահատ սարք, մասամբ պատրաստի մետաղադրամներ, կշռաքարեր, հումք, պարագաներ, որոնք անհրաժեշտ էին կեղծ դրամների արտադրություն ապահովելու համար:

Տիգրան Եգանյանի բնակության վայրում հայտնաբերվել են՝ 236 հատ, 1000 դրամ անվանական արժեքով պատրաստի կեղծ թղթադրամներ, 153 հատ Ա-4 ֆորմատի թղթի վրա չորսական տպագրված 1000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամի օրինակներ, նույնպիսի թղթի վրա՝ երեքական տպագրված 10 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամների օրինակներ և թղթադրամները կտրելու պարագաներ:

Շարունակելով օպերատիվ-հետախուզական գործողությունները՝ ոստիկանները նույն օրը բերման են ենթարկել նաև Երևանի բնակիչ, 1988 թ. ծնված Տիգրան Ավետյանին:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել են դատանյութագիտական փորձաքննություններ:
Մասնակից այլ անձանց հայտնաբերելու, կեղծ դրամներն իրացնելու վայրերը պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
Տիգրան Եգանյանն ու Տիգրան Ավետյանը ձերբակալված են: Կատարվում է քննություն:

Աղբյուրը՝ tert.am լրատվական:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x