ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


news. Բենզինն ու դիզվառելիքն էժանացել են

08.04.2015

Մանրածախ առեւտրի ոլորտում հունվարյան անկումը շարունակվել է նաեւ փետրվարին: Հիշեցնենք, որ հունվարին հազվագյուտ դեպք է արձանագրվել. չնայած ապրանքների ֆիզիկական ծավալի կրճատմանը, մանրածախ ապրանքաշրջանառությունը կրճատվել է նաեւ ընթացիկ գներում, հայտնում է news.am լրատվականը:

Առեւտրի օբյեկտների կտրվածքով, ընթացիկ գներում ամենամեծ անկումը տարեկան կտրվածքով գրանցվել է «առեւտրի այլ օբյեկտների» գծով՝ 20%, այնուհետեւ կրպակների՝ 3%: Խանութների շրջանառությունը, ինչպես նաեւ ընթացիկ գներում, կրճատվել է 1%-ով: Միաժամանակ, աճի բարձր տեմպեր են գրանցվել «սպառողական ապրանքների շուկաների» (31%) եւ «գյուղատնտեսական շուկաների» (21%) մասով:

Մանրածախ ապրանքաշրջանառության կառուցվածքում այդ օբյեկտների մասնաբաժինը մեծ չէ. բոլորը միասին՝ 10%-ից պակաս: Արդյունքում, ընթացիկ գներում մանրածախ առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալները հունվար-փետրվարին կրճատվել են 3%-ով:

Համեմատական անկմանը՝ 3.6 տոկոսային կետով, նպաստել են «այլ օբյեկտները», որոնք հիմնականում ավտոմոբիլային վառելիք են իրացնում: Նկատենք, որ միաժամանակ կրճատվել են նաեւ այդ ապրանքների վաճառքի ֆիզիկական ծավալները՝ ավելի քան 17%-ով:

Մինչ այդ, պաշտոնական տվյալների համաձայն, մայրաքաղաքում բենզինի գները հունվար-փետրվարին տարեկան կտրվածքով նվազել են 5.7%-ով, դիզելային վառելիքինը՝ 3.7%-ով: Ստացվում է, որ վառելիքն էժանացել է, բայց այն սկսել են ավելի քիչ գնել: Անցյալ տարվա արդյունքներով պատկերը նույնն է. «այլ օբյեկտների» մասով շրջանառության ֆիզիկական ծավալը կրճատվել է 6%-ով:

Որո՞նք են այս պարադոքսալ երեւույթի պատճառները: Հայտնի է, որ բնակչության ընդհանուր գնողունակությունը նվազել է: Հայտնի է նաեւ, որ բազմաթիվ վարորդներ նախընտրում են գազը: Չնայած չեն բացառվում նաեւ այլ պատճառները:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x