ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2016-ից ՀՀ քաղաքացիները լրացուցիչ չեն վճարի որակյալ գազի դիմաց

07.04.2015

2016 թվականից Հայաստանում ֆիզիկական անձինք ստիպված չեն լինի լրացուցիչ գումար վճարել 7900 կկալ/խմ նորմատիվից բարձր կալորիականություն ունեցող գազի դիմաց: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում հայտարարել է գնագոյացման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

«2016ն թվականից ուղղման գործակից կկիրառվի ոչ միայն խոշոր սպառողների նկատմամբ, որոնք ամսական ծախսում են 10 հազար խմ գազից ավելի: Պարզ ասած, եթե սովորական քաղաքացիները նորմայից բարձր կալորիականություն ունեցող գազ ստանան, պայմանական ասած «լավ գազ», դրա համար նրանք չեն վճարի: Իսկ ահա գործարանների ու այլ ձեռնարկությունների համար ուղղման գործակից կկիրառվի: Այդպիսին է պայմանավորվածությունը ռուսական կողմի հետ»,-հավելել է Այվազյանը:

Դրա հետ կապված ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նկատել է, որ կարող է հակառակը տեղի ունենալ, ասենք քաղաքացիների համար գազի կալորիականությունը կարող է ցածր լինել նորմայից, իսկ կվճարեն նորմայի համար:

Ի պատասխան Վարդան Այվազյանը վստահեցրել է, որ նման բան մինչ օրս չի եղել: «Ռուսական գազի նվազագույն ջերմատվությունը կազմում է 7900 կալորիա մեկ խմ-ի համար»,-հայտարարել է Այվազյանը:

Աղբյուրը՝ news.am լրատվական:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x