ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Անելիք Բանկի 25-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկեցին ծառատունկով

07.04.2015

Անելիք Բանկն իր 25-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկեցին ծառատունկով, որի շրջանակներում Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հարակից տարածքում, տնկվեց 250 պտղատու ծառ: Ծառատունկին մասնակցեցին Բանկի ղեկավարները՝ վարչության անդամներ, առանձին ստորաբաժանումների ղեկավարներ, Բանկի այլ աշխատակիցներ։

«Արդեն քառորդ դար է, ինչ Անելիք Բանկը գործունեություն է ծավալում հայաստանյան բանկային համակարգում: Մեր Բանկի համար հոբելյանական այս տարում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք միավորված են մեկ միասնական` «25 տարի` պարզ և բարի» գաղափարի շուրջ: Ծառատունկերից բացի, նախատեսվում է նաև բարեկարգել բակային տարածքներ ՀՀ տարբեր քաղաքներում, ինչպես նաև իրականացնել ուսանողների աջակցության ծրագրեր: Ցանկանում եմ նշել, որ Անելիք Բանկը մշտապես առաջնորդվել է սոցիալական պատասխանատվության սկզբունքով` իրականացնելով մասնաճյուղերի հարակից տարածքների ծառապատման և բարեկարգման աշխատանքներ: Այդ առիթներով տարբեր համայնքների վարչական շրջանների ղեկավարների կողմից Անելիք Բանկն արժանացել է վկայականների և շնորհակալագրերի։ Առաջ չանցնելով ասեմ, որ 2015 թվականը Բանկի հաճախորդների համար լինելու է անակնկալներով լի տարի, որում մեր հաճախորդները կհամոզվեն ողջ տարվա ընթացքում»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x