ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ապահովված գործարքների համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում

07.04.2015

ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը Համաշխարհային բանկի, ՀՀ Արդարադատության նախարարության և ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ կազմակերպել էր համաժողով` «Ապահովված գործարքների համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով: Համաժողովի հիմնական նպատակն էր բարձրացնել հանրային իրազեկվածությունը բարեփոխումների վերաբերյալ և խթանել երկխոսություն շահագրգիռ կառույցների միջև: Միջոցառման բացման արարողությունից հետո, ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի, Համաշխարհային բանկի, ՀՀ Արդարադատության նախարարության և ՀՀ Կենտրոնական բանկի փորձագետները ներկայացրեցին ապահովված գործարքների և շարժական գրավի ռեգիստրի հայեցակարգը, միջազգային փորձը, բարեփոխումների կարևորությունը Հայաստանում և օրենսդրական առանձնահատկությունները:
Ֆինանսական ռեսուրսների դժվար հասանելիությունը Հայաստանում խոչընդոտ է հանդիսանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) զարգացման համար, հատկապես գյուղական վայրերում, որի հիմնական պատճառներից մեկը խիստ անհամապատասխանությունն է ֆինանսական կառույցների կողմից որպես գրավ պահանջվող և ՄՓՄՁ-ներին պատկանող գույքի միջև: Արդյունքում, այն ՄՓՄՁ-ները, որոնք չունեն անշարժ  գույք, հաճախ մերժվում են ֆինանսական հաստատությունների կողմից կամ ընդհանրապես վարկ չեն վերցնում բարձր տոկոսադրույքների պատճառով:    
ԱՄՆ ՄԶԳ-ն, ի դեմս իր կողմից ֆինանսավորվող «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի, իր կարևորագույն դերակատարությունն ունի բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրության մշակման գործում:  Մինչ սույն բարեփոխումը, Հայաստանում գրավի առարկա էին հանդիսանում գերազանցապես հողատարածքները և շինությունները: Սույն օրենսդրական բարեփոխումների արդյունքում, ՄՓՄՁ-ները և անհատները հնարավորություն կունանենան որպես վարկի ապահովման միջոց գրավադրել մեքենաներ, գույք, բերք, սարքավորումներ և շարժական գույքի այլ տեսակներ: Նշված օրենսդրական փաթեթն Ազգային ժողովն ընդունել է 2014թ.-ի դեկտեմբերին, որն այնուհետև ստորագրվել է ՀՀ Նախագահի կողմից: Այն ապահովում է շարժական գրավի ռեգիստրի կարգավորման համար անհրաժեշտ օրենսդրական ենթակառուցվածքը, ընդլայնում է շարժական գույքի և ապահովված գործարքների հասկացությունները, ինչպես նաև սահմանում է առավել արդյունավետ կիրարկման գործընթաց վարկերի մարման ձախողումների դեպքում: Այն ֆինանսական հաստատություններին տալիս է նաև լրացուցիչ վտահություն առ այն, որ դրանք վարկերի մարման ձախողման դեպքում կարող են ձեռք բերել տվյալ գույքը:
Օրենքն ուժի մեջ կմտնի ս.թ. հոկտեմբերի 1-ին, ինչից հետո ակնկալվում է, որ վարկավորման պայմանները բավարարող, ինչպես նաև փաստացի վարկավորում ստացող ՄՓՄՁ-ների թիվը կաճի:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x