ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Երևանում կայացել է HSBC բանկի «Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի» 14-րդ սեմինարը

03.04.2015

Երևանում կայացել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համատեղ կազմակերպված «Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի» 14-րդ սեմինարը, որին մասնակցել են շուրջ 50 կազմակերպությունների ղեկավարներ:
Զեկույցով հանդես եկավ նաև ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արևշատ Մելքիսեթյանը՝ «Ապահովագրությունը որպես ռիսկերի կառավարման հիմնական գործիք» թեմայով:

Զեկույցում մասնավորապես խոսվեց.

    Ռիսկի հաճախականությունը և ծանրությունը՝ որպես ռիսկի հիմնական բնութագրիչներ
    Ռիսկերի կառավարման հիմնական մեթոդները
    ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ Ապահովագրական աուդիտ
    Բեռների ապահովագրության և գույքի ապահովագրության ռիսկեր
    Պատահարներ ՀՀ-ՈՒՄ
    Բիզնեսի ընդհատում
    Ինչ պետք է հաշվի առնի ռիսկերի կառավարիչը
    Բիզնեսի ընդհատման հիմունքները
    Ինչպես օգտագործել ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ փորձը

«Առևտրի ֆինանսավորման ակադեմիա»-ն օգնում է հայ ներկրողներին և արտահանողներին իրականացնել առավել արդյունավետ միջազգային առևտուր, նվազեցնել ռիսկերը, լիարժեք բացահայտել իրենց ներուժը եւ ընդլայնվել դեպի միջազգային շուկաներ: Սա պարբերաբար իրականացվող միակ համակարգված աշխատաժողով դասընթացն է հաճախորդների եւ տեղական բիզնեսների համար:

Միջոցառման ընթացքում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի առևտրի ֆինանսավորման փորձագետները ներկաներին փոխանցել են միջազգային առևտրի ոլորտում արդի միտումների մասին իրենց գիտելիքները եւ փորձը:

«Հայաստանի նման երկրների համար չափազանց կարեւոր է ունենալ առեւտրի ֆինանսավորման զարգացած ենթակառուցվածք: Կարևոր է նաև այն, որ հայաստանյան ներկրողներին եւ արտահանողներին հասանելի լինեն անհրաժեշտ ֆինանսական գիտելիքները»,- ասել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը:

Նրա խոսքով՝ առևտրի ֆինանսավորման ոլորտում իրենց ունեցած 150 տարվա միջազգային փորձը թույլ է տալիս նման աջակցություն ցուցաբերել:

«Օրեցօր ականատեսն ենք այն բանի, թե ինչպես են կազմակերպություններն առևտրի ֆինանսավորման գործիքները գերադասում կանխավճարային տարբերակից, քանի որ առաջիններն ավելի ապահով են, նվազ ռիսկային եւ ֆինանսապես առավել արդյունավետ»,- հավելել է նա:
 
Թիես Քլեմենցը նշել է, որ 2014թ. արդյունքներով, ԱՄՆ-ն Հայաստանից արտահանող երկրների 5-րդ տեղում է, ինչը փաստում է, որ հայկական բիզնեսները կարող են անել շատ ավելին՝ օգտվելով ԱՄՆ-ում արտահանման հնարավորություններից՝ հաշվի առնելով նաեւ խոշոր Սփյուռքի առկայությունը: Նա հույս է հայտնել, որ միջոցառումը կնպաստի, որ հավակնոտ հայկական կազմակերպությունները դիտարկեն ամերիկյան շուկայում իրենց բիզնեսն ընդլայնելու հնարավորությունը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ նշել է, որ իր հիմնական նպատակներից է երկու երկրների միջեւ բիզնեսի և առեւտրային հարաբերությունների զարգացումը:
 
«Եթե ամերիկյան եւ հայկական բիզնեսներն ավելի շատ իմանան միմյանց մասին, ապա կկարողանանք խորացնել կապերը: Հայաստանի առեւտրային գործընկերների շարքում հինգերորդը լինելը դրական ցուցանիշ է: Սակայն ամերիկացիները սիրում են առաջինը լինել, և եթե հնարավորություն կա այդ մասնաբաժինն ավելացնել, ցանկանում եմ որ մենք դա անենք»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:
Նա նշել է, որ համագործակցության ընդլայնման հնարավորություն է տեսնում որոշակի ոլորտներում, որտեղ ԱՄՆ-ն ունի տեխնիկական փորձառություն՝ էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, առողջապահություն, ագրոբիզնես, հանքարդյունաբերութուն:
Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցության վերաբերյալ իր երկրի դիրքորոշմանը՝ Ռիչարդ Միլսը նշել է, որ առեւտրային ներդրումների համար ԱՄՆ-ի դռները մնում են բաց:

Բանկի Առեւտրի ֆինանսավորման բաժնի կառավարիչ Կամո Մարգարյանն էլ նշել է, որ «Առեւտրի ֆինանսավորման ակադեմիա»-ի հիմնական նպատակն է հայ գործարարներին ծանոթացնել առեւտրի ֆինանսավորման գործիքների հետ: Այս անգամ միջոցառման շեշտը դրված է ԱՄՆ-Հայաստան առեւտրային հարաբերությունների վրա:

«Ներգրավել ենք կազմակերպություններ, որոնք կա՛մ արդեն իրականացնում են կա՛մ պլանավորում են առեւտրային հարաբերություններ հաստատել ամերիկյան շուկայում»,- ասել է նա:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Առւետրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը, ներկայացնելով 2014թ. արդյունքները, նշել է, որ  բանկի առեւտրի ֆինանսական  բաժինը գրանցել է առեւտրի ֆինանսավորման ծառայությունների ծավալների 35% աճ (23 մլրդ դրամ): Նույն տարվա ընթացքում առեւտրի ֆինանսավորման գծով եկամուտներն աճել են 51%-ով: Առևտրի ֆինանսավորման շուկայական մասնաբաժինը կազմել է 37%:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x