ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


News. Ի՞նչու քաղաքացիների արտարժութային վարկերը հնարավոր չէ դրամայինի փոխակերպել

03.04.2015

Քաղաքացիների արժութային վարկերը հնարավոր չէ վճարման ծանրաբեռնվածությունը մեղմելու նպատակով դրամայինի փոխակերպել։ Այս մասին ապրիլի 2-ին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ ներկայացնելով «Օրինաց Երկիր» կուսակցության կողմից առաջ քաշած «Արտարժութային վարկերի վերաձեւակերպման» մասին օրինագծի շուրջ Կառավարության բացասական եզրակացությունը։ Պատգամավորները օրինագիծը ներկայացրել էին որպես արտարժույթով վարկ վերցրած քաղաքացիներին օգնելու միջոց, քանի որ ազգային արժույթով փոխարժեքի անկումից հետո նրանց պարտավորությունները զգալիորեն աճել են, հայտնում է news.am լրատվականը:

Նախարարի խոսքով՝ բնակչությունից արտարժույթի փոխարեն դրամով վճարումներ ընդունելու դեպքում բանկերը ստիպված կլինեն անձամբ մարել իրենց վերցրած արտարժութային վարկերը, որոնցով վարկավորում են իրենց հաճախորդներին։

Այդ վարկերի մարման համար անհրաժեշտ արտարժույթը կարող է հասնել մինչեւ 2.9 մլրդ դոլարի, ինչը ցնցում է տնտեսության համար։ Բացի այդ, այս դեպքում վարկերի եւ ավանդների կառաջանա ճեղքվածք, քանի որ ավանդների մեծ մասը արտարժույթով է։ «Ակտիվների եւ պարտավորությունների միջեւ առաջացող արժութային ճեղքվածքը, որը կգոյանա եւ՛ առաջին,  ե՛ւ երկրորդ դեպքում, բանկերի վճարունակության հետ կապված խնդիրներ կառաջացնի»,- նշեց Խաչատրյանը։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x