ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


168. Նոր համակարգ՝ վարկերն ավելի հասանելի դարձնելու նպատակով

03.04.2015

Հայաստանում կներդրվի ապահովված գործարքների համակարգ: Նախաձեռնողներն են ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ՝ տնտեսական զարգացման համար» ծրագիրը, Համաշխարհային բանկը, ՀՀ Արդարադատության նախարարությունը, ՀՀ Կենտրոնական բանկը, ՀՀ Բանկերի և Վարկային կազմակերպությունների միությունները: Այսօր հրավիրված hամաժողովի ժամանակ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ քննարկվեցին համակարգի ներդրման հետ կապված խնդիրները, տրամադրվեց անհրաժեշտ տեղեկատվություն՝ Հայաստանում ապահովված գործարքների համակարգի ներդրման առանձնահատկությունների վերաբերյալ: ՀԲ փորձագետ Բրետ Կոլեմանի խոսքով՝ ՀՀ-ում փոքր ու միջին բիզնեսի համար վարկային միջոցներն անհասանելի են՝ բանկերի ներկայացրած գրավի մեծ պահանջների պատճառով: Ըստ նրա, բանկերը չեն ցանկանում շարժական գրավի հետ աշխատել, որովհետև այն համարում են բարձր ռիսկային, և վստահություն չկա, որ այդ գույքը սեփականաշնորհելու հնարավորություն կունենան: ՀԲ փորձագետը նշեց, որ միաժամանակ շարժական գույքն ավելի հեշտ կարող է անհետանալ, քան անշարժը և վարկային կազմակերպությունը հնարավոություն չի ունենա այն գտնելու, այսինքն՝ լրացուցիչ խնդիրներ են առաջանում: Բրետ Կոլեմանի խոսքով, պետք է մշակել ապահովված գործարքների տիրույթ, համապատասխան օրենսդրական դաշտ: Օրենսդրական փաթեթն արդեն պատրաստ է, այս տարվա հոկտեմբերից ուժի մեջ կմտնի: Նա նշեց, որ բարեփոխումից հետո, որպես գրավի առարկա, բացի անշարժ գույքից կընդունվեն նաև ավտոմեքենաներ, բերք, սարքավորումնե և այլն: ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի խոսքով, այս համակարգը չի լուծում այն հարցը, թե արդյոք գրավը հասանելի կլինի վաճառելու, թե ոչ: Ըստ նրա՝ դա քաղաքացին պետք է կարողանա լուծել, իսկ համակարգը կարող է ճշտել, թե այդ գույքի նկատմամբ ուրիշ ինչ գրանցումներ կան: Համաժողովին մասնակցեցում էին ԱՄՆ ՄԶԳ և Համաշխարհային բանկի հայաստանյան առաքելությունների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ Արդարադատության, Էկոնոմիկայի, Ֆինանսների, Գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ Բանկերի և Վարկային կազմակերպությունների միությունների, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի, ֆինանսական ինստիտուտների, գործարար միությունների, ՓՄՁ-ների զարգացմանն աջակցող կառույցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև նոտարներ, դատավորներ, իրավաբաններ, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներ և այլն: Աղբյուրը` 168finance :


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x