ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Ժամանակ». Դոլարը չպետք է լինի 700-800 դրամ

03.04.2015

«Ժամանակ» թերթը գրում է. «Դրամի արժեզրկում պետք չէ, մի մոռացեք, որ մեծ մասամբ ապրանքները ոչ թե արտահանում, այլ ներկրում ենք, դուք պատկերացրեք՝ սկսած շաքարից, ցորենից, ամեն ինչ ահավոր թանկանալու է, կատաստրոֆա է լինելու»,-մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը՝ հավելելով, որ չի կիսում այն գործարարների տեսակետը, որ դոլարը պետք է լինի 700-800 դրամ, որպեսզի արտահանումը խթանվի, ապրանքներն արտահանելիս մրցունակ լինեն, եւ Հայաստանի տնտեսությունն էլ որոշակի առումով կայունանա:

Րաֆֆի Մխչյանը բացատրեց, որ գործարարներն արտահանելիս խնդրի առջեւ են կանգնում ոչ թե դրամի, այլ արժեզրկված ռուբլու պատճառով, քանի որ մինչեւ ռուբլու տապալումն ունեին ռուբլով պայմանավորվածություններ, բայց ԵՏՄ մտնելուց հետո «հետռուբլային» առեւտուր տեղի չի ունենում:

«Հայ գործարարները փորձում են իրենց ապրանքը դոլարով առաջարկել մեր գործընկերներին՝ ձեռնտու չի լինում, որովհետեւ ինքնին ռուբլին այսօր շատ էժան է, դրամի խնդիրը չէ, այլ ռուբլու, իրենց ինֆլյացիայի պատճառով չեն կարողանում դոլարով գնել եւ տեղավորել իրենց գնային սահմանների մեջ»,-մանրամասնեց Մխչյանը:

«Այսօր Ռուսաստանից շատ ենք տառապում, մեր դժբախտությունը գալիս է ՌԴ-ից ահավոր կախվածությունից, պետք է նոր շուկաներ փնտրենք, այլընտրանք»,-ընդգծեց մեր զրուցակիցը»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x