ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Արդշինբանկը և OPEC-ը ստորագրեցին 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր

03.04.2015

2015 թվականի մարտի 31-ին Արդշինբանկի և OPEC-ի միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) միջև Վիեննայում տեղի ունեցավ 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրի ստորագրում: OFID-ի կողմից պայմանագիրը ստորագրեց գլխավոր տնօրեն պարոն Սուլեյման Յասիր Ալ-Հերբիշը, Արդշինբանկի կողմից՝ վարչության նախագահ պարոն Մհեր Գրիգորյանը: Վարկային միջոցները կուղղվեն փոքր և միջին ձեռնարկությունների կողմից փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ոլորտում իրականացվող նախագծերի ֆինանսավորմանը: Կողմերը սերտորեն համագործակցում են սկսած 2010 թվականից, և սույն պայմանագրի ստորագրմամբ համագործակցության ծավալը կկազմի 20 մլն ԱՄՆ դոլար:

OFID-ի գլխամասային գրասենյակում տեղի ունեցած պայմանագրի ստորագրման արարողության ընթացքում պարոն Գրիգորյանն ընդգծեց Հայաստանի տնտեսության համար հիդրոէներգետիկայի և ընդհանուր առմամբ էներգիայի արտադրության զարգացման ռազմավարական կարևորությունը. «Ես բարձր եմ գնահատում այն փաստը, որ OFID-ի կողմից տրամադրված միջոցները կնպաստեն Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացմանն ի շնորհիվ փոքր և միջին ձեռնարկությունների համար երկարաժամկետ ֆինանսական միջոցների հասանելիության ընդլայնման: Սույն պայմանագրի ստորագրումը հանդիսանում է OFID-ի և Արդշինբանկի միջև համագործակցության սերտացման լավ ցուցանիշ, որն, անշուշտ, կունենա ամրապնդման և ընդլայնման միտում»:

Պարոն Ալ-Հերբիշն իր հերթին խորին գոհունակություն հայտնեց Հայաստանի տնտեսության և էներգետիկ ոլորտի զարգացմանն աջակցելու հերթական հնարավորության առնչությամբ. «Հայաստան իմ այցելությունների ընթացքում ես համոզվեցի Հայաստանի համար էներգետիկ ոլորտի կարևորության մեջ: Ես շատ ուրախ եմ, որ մեզ հերթական հնարավորությունն ընձեռվեց վերականգնվող էներգիայի` մասնավորապես փոքր հիդրոէլեկտրակայանների նախագծերի, ոլորտում մեր գործունեությունն ընդլայնելու համար»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x