ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ի՞նչու է հացի արտադրությունը ՀՀ-ում կրճատվել

02.04.2015

Հունվար-փետրվարին հացի արտադրության ծավալների կրճատումը (0.8 հազար տոննայով կամ 1.7%-ով), առաջին հայացքից, այնքան էլ զգալի չէ: Սակայն հաշվի առնենք, որ հացի արտադրությունը բավական կայուն բնույթ է կրում, եւ ցանկացած տեղաշարժ այստեղ զգալի գործոններով է պայմանավորված:

Ասենք՝ ժողովուրդը քիչ է գնում այս ապրանքը, քանի որ բարձրացել է նրա կենսամակարդակը եւ բարելավվել սննդակարգը: Բայց այս տարբերակն անմիջապես մի կողմ թողնենք:

Մեկ այլ պատճառ կարող է լինել հացի արտադրության մի մասի՝ դեպի «ստվեր» անցումը: Այս տարբերակը նույնպես կասկածելի է, քանի որ «ստվերը» որոշակի մակարդակով միշտ էլ եղել է: Երրորդ տարբերակ. մարդիկ սկսել են տներում հաց թխել: Սակայն քաղաքաբնակների պարագայում, որոնք թանկ էլեկտրաէներգիա են օգտագործում, դա նույնպես թանկ հաճույք է: Իսկ գյուղերում վաղուց լավաշ են թխում՝ օգտագործելով փայտ կամ ձեռքի տակ եղած այլ վառելիք:

Այդ պատճառով, ավելի հավանական պատճառ կարող է լինել գնորդների թվի կրճատումը, ինչը հանգեցրել է հացի սպառման նվազմանը: Իսկ ոլորտն այդ ահազանգող ազդանշանին պատասխանեց արտադրության կրճատմամբ:

Հաշվարկների համաձայն, հացի արտադրությունում այս անկումը համապատասխանում է բնակչության թվի կրճատմանը. մեկ տարվա ընթացքում շուրջ 30 հազար մարդ: Նկատենք, որ այս կրճատումը վերաբերում է Հայաստանի բնակիչների միայն այն հատվածին, որոնք մշտապես հաց են գնում: Այսինքն՝ հաշվարկից դուրս են մնում հարյուր հազարավոր տնային տնտեսություններ (հիմնականում՝ գյուղական բնակավայրերում), որոնք սեփական հացն են օգտագործում:

Միաժամանակ, գաղտնիք չէ, որ հենց գյուղացիներից են ձեւավորվում աշխատանքային միգրանտների խմբերը: Հայտնի է նաեւ, որ ժամանակավոր աշխատանքային արտագաղթը կարող է վերածվել հայրենիքից երկարաժամկետ բացակայությանը, եւ նույնիսկ քաղաքացիությունը փոխելուն: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ երկրի բնակչության թվի կրճատման ցուցանիշը կգերազանցի վերոնշյալ 30 հազարը: Աղբյուրը՝ news.am լրատվական:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x