ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հանդիպում Միջազգային ֆինանսական կորպորացիայի պատվիրակության հետ

02.04.2015

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի պատվիրակությանը՝ Կենտրոնական և արևելյան Եվրոպայի տնօրեն պարոն Տոմաշ Տելմայի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կազմակերպության նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Յան Վան Բիլսենը, նախկին տնօրեն Թոմաս Լյուբեկը, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին և այլոք:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի 20-ամյա գործունեությունը մեր երկրում՝ հատկապես մատնանշելով տնտեսության ճյուղերի՝ մասնավորապես ֆինանսական հատվածի զարգացմանը միտված ծրագրերում կորպորացիայի արդյունավետ ներգրավվածությունը:        ԿԲ նախագահն առանձնացրել է Թոմաս Լյուբեկի անձնական ներդրումն ու շնորհակալություն հայտնել նրան՝ պաշտոնավարման ընթացքում երկու կառույցների միջև փոխըմբռնման և համագործակցության մթնոլորտի ձևավորման համար՝ հույս հայտնելով, որ նորանշանակ տարածաշրջանային տնօրեն պարոն Յան Վան Բիլսենի հետ կշարունակվեն հարաբերությունների խորացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:
Տոմաշ Տելման իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և գոհունակություն հայտնել Հայաստանում կորպորացիայի ծավալած գործունեությունից՝ հատկապես ֆինանսական շուկայում և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Նա հույս է հայտնել, որ նոր տարածաշրջանային տնօրենն իր հերթին կշարունակի սերտ համագործակցությունը ՀՀ կենտրոնական բանկի հետ՝ համատեղ նոր ծրագրերին օժանդակելու ուղղությամբ:

Կողմերը քննարկել են Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացումները, հեռանկարները և այն նախաձեռնությունները, որոնցում ակնկալվում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի օժանդակությունը:  
 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x