ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ավանդային ակցիա «Կայուն Զամբյուղ»

02.04.2015

Զարգացման Հայկական Բանկը հայտնում է “Կայուն Զամբյուղ” ժամկետային ավանդի ակցիայի մասին, որը գործելու է ս.թ. ապրիլի 1-ից մինչև մայիսի 29-ը ներառյալ:
 
Տվյալ ավանդատեսակը ավանդատուներին հնարավորություն է ընձեռում արտարժութային փոխարժեքների տատանման պարագայում ստանալ կայուն և միևնույն ժամանակ բարձր եկամուտ:
 
Բանկն առաջարկում է մեկ ավանդային պայմանագրի շրջանակներում կազմել ԱՄՆ դոլար, ՀՀ դրամ և Եվրո արժույթներից բաղկացած ավանդային զամբյուղ՝ առաջարկելով ՀՀ դրամի համար՝ 14%, ԱՄՆ դոլարի համար՝ 9%, Եվրոյի համար՝ 7% տարեկան տոկոսադրույքներ: Ընդ որում ավանդատուն ինքն է որոշում զամբյուղում յուրաքանչյուր արժույթի տեսակարար կշիռը, որը սակայն ընդհանուրի մեջ պետք է կազմի առնվազն 25%:
 
Ավանդներն ընդունվում են 1 տարի ժամկետով: Տոկոսագումարների վճարումն իրականացվում է ժամկետի վերջում կամ յուրաքանչյուր ամիս՝ մուտքագրելով հաճախորդի բանկային/քարտային հաշվին: Ավանդներն ընդունվում են բանկի բոլոր մասնաճյուղերում: Ավանդի ներդրման նվազագույն գումարը (հաշվարկված բոլոր արժույթներով միասին) կազմում է 500,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:
 
Մանրամասները տես «Ավանդներ» բաժնում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x