ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ամերիաբանկը հայտարարում է

01.04.2015

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, անցկացնում է աուդիտորական ծառայություն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ` համաձայն Բանկի անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության հրահանգում սահմանված պայմանների (հրահանգը` www.ameriabank.am կայքում):

Մրցույթի հայտերն ընդունվում են «Ամերիաբանկ» ՓԲԸ ք.Երևան, Գրիգոր Լուսավորչի 9 հասցեում, սկսած 2015թ. ապրիլի 3-ից մինչև 2015թ. մայիսի 4-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11.00-15.00-ն:

Աուդիտորները մրցութային առաջարկությունները պետք է ներկայացնեն 2 (երկու) փաթեթով`սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով:
Առաջին փաթեթում ներկայացվում են աուդիտորական ծառայության տեխնիկական, իսկ երկրորդում` ֆինանսական կողմերին վերաբերվող առաջարկությունները:
Մրցութային առաջարկների գնահատման ֆինանսական չափանիշը աուդիտորական ծառայության արժեքն է (հարկերը և այլ ծախսերը ներառյալ), իսկ տեխնիկական չափանիշները հետևյալն են`

աուդիտորի ՀՀ-ում ճանաչվածության աստիճանը (հեղինակությունը) և միջազգային ճանաչումը (հեղինակությունը),
աուդիտորի աշխատանքային փորձը,
աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակը,
աուդիտորական ստուգման իրականացման մեթոդները,
աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները,
աուդիտի ընդգրկման բնագավառները:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն նաև իրենց ընկերության կանոնադրությունը, աուդիտորական գործունեություն իրականացնելու թույլտվությունը, օրենքով սահմանված կարգով հաստատված վերջին ֆինանսական հաշվետվությունը:

Աուդիտորական աշխատանքները պետք է ներառեն.

2015 և 2016 թվականների ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը թեսթային հիմունքներով,
2015 և 2016 թվականների ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, բանկի ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը,
2015 և 2016 թվականների ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգում,
2015 և 2016 թվականների աուդիտորական եզրակացության և աուդիտորական հաշվետվության (նամակ բանկի ղեկավարությանը) կազմում:

Աուդիտի ընդգրկման բնագավառներն են` Բանկի հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքները, սեփական կապիտալում փոփոխությունների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները, ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները, ինչպես նաև ընտրանքային կարգով Բանկի կողմից ՀՀ ԿԲ ներկայացվող հաշվետվությունները:

Աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետը 40 օրացուցային օր է` հաշվված աուդիտը սկսելու օրվանից:

Բանկի ղեկավարությանն ուղղված նամակի ներկայացման ժամկետը 15 (տասնհինգ) օրացուցային օր է` հաշված աուդիտորական եզրակացության ներկայացման օրվանից:
Աուդիտը պետք է իրականացվի ՀՀ նորմատիվ իրավական ակտերով սահմանված Աուդիտի ստանդարտներին, հաշվապահների միջազգային ֆեդերացիայի կողմից հրատարակված Աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2015թ. մայիսի 15-ին: Բանկի Տնօրենների խորհուրդը պետք է գնահատի, ամփոփի աուդիտորական կազմակերպությունների առաջարկությունները, ինչպես նաև հաստատի աուդիտի իրականացման արժեքը և դրանք ներկայացնի բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի հաստատմանը: Բաժնետերերի ժողովի կողմից մրցույթի արդյունքներն ամփոփելու և մրցույթում հաղթողին ճանաչելու մասին որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշման ընդունման օրվանից մեկ ամսվա ընթացքում Բանկը և մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը կնքում են աուդիտի ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր:

Մրցույթում հաղթող է ճանաչվում ամենաբարձր միավորներ հավաքած աուդիտորական կազմակերպությունը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x