ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


BMW i8 սպորտային գերմեքենան 100կմ-ին ընդամենը 3 լիտր բենզին կայրի

14.06.2012

BMW կոնցեռնը պաշտոնապես հաստատել է, որ հիբրիդային BMW i8 սպորտային մեքենայի սերիական տարբերակը կհամալրվի բարձր տեխնոլոգիական հագեցվածությամբ 3 գլանային բենզինային շարժիչով, որը կարտադրվի միայն BMW-ի Մեծ Բրիտանիայում գտնվող գործարանում, հաղորդում է auto.vesti.ru-ն: BMW AG ընկերության տնօրենների խորհրդի անդամ Յան Ռոբերթսոնի խոսքով, բացառապես անգլիական գործարանում հավաքվող BMW-ի 3 գլանային շարժիչները նախատեսված կիլնեն հիբրիդային BMW i8 սպորտային մեքենայի համար և տնտեսման ու դինամիկայի հարաբերակցության և վնասակար արտանետումների ցածր մակարդակի նոր ստանդարտ կսահմանեն: Արտադրողի տվյալներով, BMW i8-ի TwinPower Turbo կրկնակի տուրբոներմղման համակարգով 3 գլանային շարժիչը 349 ձիաուժ և 300 Նմ ոլորող մոմենտ հզորություն ունի: Կանգնած տեղից մինչև 100 կմ/ժ արագացումը 5 վայրկյանից քիչ ժամանակ է պահանջվում: Իսկ այդ տպավորիչ ցուցանիշներով գերմեքենան խառը ցիկլով 100կմ ճանապարհ անցնելու համար ընդամենը 3 լիտր բենզին կայրի: Բացի այդ, հիբրիդային ուժային ագրեգատի շնորհիվ ամենօրյա կարճատև քաղաքային ճանապարհորդությունները կարելի կլինի կատարել նույնիսկ զրոյական ծախսերով, քանի որ մեքենան կընթանա միայն էլեկտրական շարժիչով: Մեկ լիցքավորմամբ սպորտային մեքենան, որը նաև 4 մեծահասակ ուղևոր տեղափոխելու հնարավորություն ունի, կարող է անցնել մոտ 32 կմ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x