ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Արտաքին հատվածի վիճակագրություն

31.03.2015

Արտաքին հատվածի վիճակագրության ոլորտում Կենտրոնական բանկի խնդիրների շարքում հարկ է առանձնացնել ՀՀ վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի (արտաքին  հաշիվների) վիճակագրության կազմումը: Մինչև 2011 թվականն այս գործառույթն իրականացրել է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը: ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի նիստի թիվ 30  արձանագրության 41-րդ կետի 2-րդ ենթակետի իրագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և ազգային վիճակագրական ծառայության միջև բանակցությունների արդյունքում 2011 թվականից սկսած ՀՀ վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի (արտաքին  հաշիվների) վիճակագրության կազմումը ստանձնել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Եվ չնայած արտաքին հաշիվների վիճակագրության պաշտոնական կազմողը ՀՀ ԿԲ-ն է, Ազգային վիճակագրական ծառայությունը հետայսու ևս հանդիսանալու է  արտաքին հաշիվների վիճակագրության կազմող և կազմմանն օժանդակող հիմնական գործընկեր կառույց: Մասնավորապես 2010 թվականի արտաքին հաշիվները կազմվել և վերանայվել են Ազգային վիճակագրական ծառայության կողմից: Վերջինս իրականացնելու է նաև 2010 թվականի վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի տարեկան ժողովածուների հրապարակումը: Հետագա ժամանակաշրջանների համար տարեկան ժողովածուները կհրապարակվեն ԿԲ կողմից, սակայն դրանք կներառվեն նաև ԱՎԾ «ՀՀ սոցիալ տնտեսական վիճակը» զեկույցում, «Հայաստանի վիճակագրական տարեգիրք» ժողովածուի և այլ հրապարակումների մեջ:
Արտաքին հատվածի վիճակագրության խնդիրների շարքում կարևորվում է նաև ՀՀ կենտրոնական բանկի միջազգային պահուստների փաստացի շարժերի ու դրանց վրա ազդող հոսքերի, ինչպես նաև այդ պահուստների սպասվելիք շարժերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության ամփոփման արդյունքում կազմվող ՀՀ պահուստների միջազգային ստանդարտ աղյուսակը, ինչը հրապարակվում է պարբերաբար, ամսական կտրվածքով: Այս ոլորտում իրականացվում է նաև ըստ առանձին վարկատուների, արժույթների արտաքին պետական պարտքի սպասարկման գծով վճարումների ժամանակացույցի կազմումն ու դրա վարումը, որը տեղեկատվության կարևոր աղբյուր է հանդիսանում դրամավարկային քաղաքականություն իրականացնողների համար: Վերջին տարիներին արտերկրներից ստացվող դրամական փոխանցումենրի ծավալների զգալի աճի պայմաններում, ՀՀ ԿԲ-ն նախաձեռնել է մի շարք հետազոտություններ, որոնց նպատակն է պարզել այդ դրամական փոխանցումների շարժառիթները և միտումները:
2011-2014 թվականներին իրականցվել է արտաքին հաշիվների վիճակագրության շարքերի վերանայում, որը պայմանավորված էր ԱՄՀ վճարային հաշվեկշռի կազմման ձեռնարկի նոր խմբագրության ներդրմամբ: Զուգահեռաբար պատմական շարքերը վերանայվել են վիճակագրության կազմման ընթացիկ մեթոդներին համահունչ դարձնելու նպատակով, ինչպես նաև ուղղվել են որոշ վրիպակներ: Որոշ հոդվածներ դեռևս ունեն հետագա վերանայման կարիք, որի գծով նախատեսվում է իրականցնել հետազոտություններ մոտակա տարիների ընթացքում: Փոփոխությունների մասին ավելի մանրամասն տե՛ս ՀՀ վճարային հաշվեկշռի պատմական շարքերի վերանայման վերաբերյալ տեղեկանքը:
 
Սկսած 2014 թվականի հունիսի 30-ից հրապարակումն իրականացվելու է միայն ԱՄՀ վճարային հաշվեկշռի կազմման ձեռնարկի 6-րդ խմբագրության մեթոդաբանությամբ:
 
Վիճակագրական տվյալներ
 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x