ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Ժողովուրդ». ՌԴ-ից ՀՀ մեկնողներին արգելվում է «Դյութի ֆրի»-ից առևտուր անել

27.03.2015

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երբ Սերժ Սարգսյանն անցած տարի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրում էր Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու փաստաթղթերը, ակնհայտ էր, որ այդ նախաձեռնությունը Հայաստանին ոչ մի լավ բան չի խոստանում, սակայն դրա բացասական հետեւանքների ամբողջական պատկերը դժվար թե որեւէ մեկը կարողանար նկարագրել: Պարզվում է՝ ԵՏՄ-ի անդամակցությունը նույնիսկ անմաքս խանութներից, կամ այսպես կոչված՝ «Դյութի ֆրի»-ներից ՀՀ քաղաքացիների առեւտրի վրա է ազդել: Բանն այն է, որ այս տարվա սկզբից Ռուսաստանի օդանավակայաններով Հայաստան ուղեւորվողներին արգելվում է «Դյութի ֆրի»-ներից առեւտուր անել, պարզապես ոչինչ չեն վաճառում մեր երկիր թռչողներին:

Ի դեպ, տվյալ դեպքում կապ չունի՝ուղեւորը հենց Մոսկվայից է գալիս Հայաստան, թե որեւէ այլ երկրից է գալիս տարանցիկ, Մոսկվայով: Կարեւոր գործոնն այն է, որ եթե ուղեւորի համար վերջնակետը-Երեւանն է, ապա նրան արգելվում է «Դյութի ֆրի»-ից առեւտուր անել: Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին տված պատասխանի իրավական խուճուճ ձեւակերպումները եթե մի կողմ թողնենք եւ խնդիրը պարզ ու հասկանալի ներկայացնենք, ապա, ըստ ռուսական կողմի, Ռուսաստանի օդանավակայաններում ներպետական չվերթի ուղեւորին չի թույլատվրում «Դյութի ֆրի»-ից օգտվել:

Այսինքն՝Հայաստանն այլեւս որպես անկախ երկիր չի դիտվում ՌԴ-ում: Մոսկվայից Երեւան թռչելը նույնն է, թե ասենք՝ Ուֆա կամ Օմսկ մեկնելը»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x