ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Դեղերի գների վրա պետական կարգավորում կսահմանվի

26.03.2015

Հայաստանում այսուհետ դեղերի գները պետական կարգավորման ներքո կլինեն: Այս մասին ասվում է «Դեղերի մասին» օրենքի նոր խմբագրման մեջ, որը հավանության է արժանացել կառավարության այսօր՝ մարտի 26-ին կայացած նիստում, հայտնում է news.am լրատվականը:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ կարգավորումը կիրականացնի պետական հանձնաժողովը, որի կազմում կներառվեն պետական մարմինների, դեղամիջոցների արտադրությամբ եւ ներկրմամբ զբաղվող ընկերությունների, ինչպես նաեւ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի աշխատանքի կարգը կհաստատի կառավարությունը:

Օրինագծով տրվում են նաեւ դեղերի գովազդին ներկայացվող պահանջները: Այսպես, փաթեթավորման վրա չպետք է լինի գովազդ պարունակող որեւէ գրություն:

Արգելվում է նաեւ ոչ դեղամիջոցներին, այդ թվում կոսմետիկային եւ բիոհավելումներին բուժիչ հատկությունների մասին տվյալներ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x