ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացումը

26.03.2015

ՎՏԲ-Հայաստան Բանկը որպես ունիվերսալ բանկ ամրապնդում է իր դիրքերը մանրածախ բիզնեսում՝ շարունակելով առաջատար դիրքեր զբաղեցնել շուկայի ակտիվ մասնակիցների շրջանում:

2014 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է մանրածախ մի շարք ցուցանիշների աճ, շարունակելով լինել առաջատար քարտերի շրջանառությամբ և զբաղեցնելով երկրորդ տեղը ֆիզիկական անձանց վարկային պորտֆելով, որը տարվա արդյունքներով կազմել է 103 551 749 հազ. դրամ:

01.03.2015թ. տվյալներով ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է՝

առաջին տեղը շուկայում՝ միջազգային քարտերի ընդհանուր քանակով (VISA և MasterCard), մասնաբաժինը շուկայում կազմում է 31%;
առաջին տեղը՝ թողարկած քարտերի շրջանառությամբ, բանկի մասնաբաժինը կազմում է 17%;
երկրորդ տեղը` էքվայրինգային ցանցում շրջանառությամբ (բանկոմատներ և POS տերմինալներ), բանկի մասնաբաժինը կազմում է 15%:
Դրամական փոխանցման համակարգեր
Ընթացիկ տարվա մեջ ՎՏԲ-Հայաստան Բանկը կշարունակի զարգացնել դրամական փոխանցման համակարգերը և նախատեսում է միանալ երկու նոր hամակարգերի, ինչը կընդլայնի դրամական փոխանցումներ կատարելու հնարավորությունները: Դրամական փոխանցումների համակարգերի շուկայում 2014 թվականին բանկի մասնաբաժինը 2013 թվականի համեմատ աճել է 3.2% կետով` 7.9%-ից հասնելով մինչև 11.1%: Դրամական փոխանցումների համակարգերի շուկայում բանկի մասնաբաժինը 2014 թվականին կազմել է 11.1%:

Ռեֆորմատ
2014 թվականի նվաճումներից մեկը բանկի մասնաճյուղային ցանցի ամբողջական ռեֆորմատն է, ինչը ենթադրում էր մասնաճյուղային ցանցի համապատասխանեցում ՎՏԲ խմբի ընդհանուր չափանիշներին, տեխնիկական համալրում, հերթերի կառավարման համակարգի ներդրում, վճարային տերմինալների տեղադրում: Ծրագրի շրջանակում բանկի աշխատակիցները որակավորման բարձրացման նպատակով պարբերաբար թրեյնինգներ և ատեստավորում են անցել: Բանկի աշխատանքը մանրածախ բիզնեսի ոլորտում 2015 թվականին, ինչպես և 2014 թվականին, ուղղված կլինի ոչ միայն մանրածախ ծառայությունների իրացման արդյունավետության բարձրացմանը, այլև վաճառքի այլընտրանքային գործիքների զարգացմանը, որոնք թույլ կտան պարզեցնել ձևակերպման գործընթացը և կրճատել հաճախորդի սպասարկման ժամանակը, բարձրացնել սպասարկման մակարդակը, հաճախորդների հետ հետադարձ կապի ամրապնդմանը բանկի հաճախորդների բողոքների ընդունման ընթացակարգի օպտիմալացման միջոցով:

Բանկոմատային ցանց՝
2014 թվականի ավարտին ՎՏԲ-Հայաստան Բանկը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը միավորեցին իրենց բանկոմատային ցանցը՝ երկու բանկերի քարտապաններին տրամադրելով հնարավորություն` օգտվելու գործընկերային բանկի բանկոմատներից նույն պայմաններով, ինչ սեփական բանկի բանկոմատից: Միավորված ցանցը ներառում է մոտ 345 բանկոմատ ողջ Հայաստանում, որը ամենալայն ցանցն է Հայաստանում և ապահովում է հաճախորդի կողմից կիրառման հարմարավետությունը:

Հեռահար սպասարկում
Բանկը նաև նախատեսում է զարգացնել հեռահար սպասարկման գործիքները, որի շրջանակում այժմ առաջարկում է SMS-բանկինգ, Հեռախոս-բանկ ծառայություն և Ինտերնետ-բանկինգ: Այս տարի բանկն ընդլայնել է Հեռախոս-բանկ ծառայության շրջանակը` ֆիզիկական անձանցից զատ տրամադրելով ծառայությունը նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին: Իսկ Ինտերնետ-բանկինգի ակտիվ օգտագործումը թույլ կտա խուսափել հերթերից և կատարել բանկային գործարքները` առանց բանկի մասնաճյուղ այցելելու: Հաճախորդներին տեխնոլոգիական լուծումներ տրամադրելը առաջնայնություն է մանրածախ բիզնեսի զարգացման համար, քանի որ ցանկացած պահին բանկային ծառայություններից օգտվելու պարզությունը, հարմարավետությունը և ազատությունը հաճախորդի համար հույժ կարևոր գործոն է:

Այս տարի ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցում է նաև պետական ծրագրին, որի շրջանակում ՀՀ կառավարությունը հիպոթեքային վարկ ունեցող անձանց փոխհատուցում է վճարված եկամտային հարկի գումարները:

ՎՏԲ24 Բանկի փոխնախագահ, Միջազգային բիզնեսի վարչության պետ, ՎՏԲ-Հայաստան բանկի խորհրդի անդամ Վսեվոլոդ Սմակով. «Նախանշած ռազմավարությանը հետևելը թույլ է տալիս ՎՏԲ-Հայաստան Բանկին հասնել իր առջև դրված նպատակներին և ամրապնդել իր դիրքերը Հայաստանի բանկային շուկայում: Վերջին տարիների ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է զգալի առաջընթաց մանրածախ բիզնեսի զարգացման գործում: ՎՏԲ24 Բանկը, որը վերահսկում է ՎՏԲ խմբի դուստր բանկերի մանրածախ բիզնեսի զարգացումը, դրական է գնահատում բանկի աշխատանքը և հաճախորդների հետ համագործակցության ճկունությունը և հետագայում էլ կշարունակի աջակցություն ցուցաբերել մանրածախ բիզնեսի բոլոր ուղղություններին»:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրենության նախագահ Յուրի Գուսև. «2014 թվականին և 2015 թվականի առաջին եռամսյակում մենք մեծ աշխատանք կատարեցինք մանրածախ բիզնեսի պլանների կատարման համար: Մենք մշտապես կատարելագործում ենք մեր պրոդուկտային շարքը: Մեծ ուշադրություն ենք դարձնում սպսարկման այլընտրանքային գործիքներին բանկային պրոդուկտներից օգտվելու գործընթացի պարզեցման նպատակով: Այդ ուղղությամբ մենք մի շարք միջոցառումներ ենք իրականացնել, որոնք տալիս են դրական արդյունքներ: Մշտապես հետևում ենք հաճախորդների սպասարկման որակին, մեծ ուշադրություն դարձնում մեր աշխատակիցների մասնագիտական հմտությունների ու գիտելիքների աճին` ՎՏԲ բարձր չափանիշներին համապատասխան»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x