ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Deutsche Bank-ը, HSBC-ն և J.P.Morgan-ը եվրապարտատոմսերի թողարկման գլխավոր տեղաբաշխողներ

24.03.2015

2015թ. մարտի 19-ին Հայաստանի Հանրապետությունը, որը «Moody՚s» և «Fitch» կազմակերպությունների կողմից վարկանշվել է համապատասխանաբար «Ba3 բացասական» և «B+ կայուն», ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, հաջողությամբ տեղաբաշխեց 500 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով արտարժութային պարտատոմսեր:

Այս մասին հայտնում են ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ներդրողների լայն շրջանակի և կրկնակի պահանջարկի առկայության պարագայում 2025թ. մարվող եվրապարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմեց 7.150%, տեղաբաշխման եկամտաբերությունը` 7.500% (շեղումը (սպրեդը) միջին սվոփի (mid swap) նկատմամբ կազմել է 543.7 բազիսային կետ, իսկ 10 տարի մարման ժամկետով ԱՄՆ պարտատոմսերի տոկոսադրույքի նկատմամբ` 551.8 բազիսային կետ):

«Deutsche Bank»-ը, «HSBC»-ն և «J.P.Morgan»-ը հանդիսացել են որպես թողարկման Գլխավոր տեղաբաշխողներ:

Ի հավելումն, Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է 2020թ. մարվող 700 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով, 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ եվրապարտատոմսերի գծով պարտավորությունների կառավարման առաջարկի  (հետգնման) արդյունքները, որը ավարտվել է 2015թ. մարտի 18-ին ժամը 17-ին (Նյու-Յորքի ժամանակով)` համաձայն 2015թ. մարտի 12-ի պարտավորությունների կառավարման առաջարկի հուշագրի պայմանների: 2020թ. մարվող եվրապարտատոմսերի հետգնված ծավալը կազմել է 199,928,000 ԱՄՆ դոլար, որի արդյունքում 2015թ. մարտի 26-ից հետո այդ եվրապարտատոմսերի շրջանառության մեջ մնացած ծավալը անվանական արժեքով կկազմի 500,072,000 ԱՄՆ դոլար:

«Deutsche Bank»-ը, «HSBC»-ն և «J.P.Morgan»-ը հանդիսացել են որպես պարտավորությունների կառավարման առաջարկի գործարքի գործակալներ: Աղբյուրը՝ tert.am լրատվական:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x