ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Ռուսական» փոխանցումների անկում Հայաստանում

24.03.2015

Ռուսաստանի Կենտրոնական բանկը վերջերս տեղեկություն է հրապարակել 2014 թվականին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների մասին (նկատենք, որ մի շարք պատճառներով, մեր երկրի մասով այդ տվյալները փոքր-ինչ տարբերվում են Հայաստանի ԿԲ-ի ցուցանիշներից):

Այդ տեղեկության համաձայն, դեպի Հայաստան «ռուսական» դրամական փոխանցումները տարեկան կտրվածքով կրճատվել են 164 մլն դոլարով, որից 142 մլն դոլարը՝ IV եռամսյակում: Տարեկան անկման մեծությամբ մեր երկիրն ԱՊՀ-ում 4-րդ տեղն է զբաղեցրել: Այդ առումով հակառեկորդ է սահմանել Ուզբեկստանը, տարեկան կտրվածքով՝ ավելի քան 1.0 մլրդ դոլար: «Առաջատարին» ընդամենը 12 մլն դոլարով զիջել է Ուկրաինան, որի դրամական փոխանցումների անկումը նույնպես գերազանցել է 1.0 մլրդ դոլարը:

Երրորդ տեղում Տաջիկստանն է՝ 319 մլն դոլարի անկմամբ: Հայաստանին հետեւում են ԱՊՀ մյուս երկրները՝ «ռուսական» դրամական փոխանցումների երկնիշ թվով կրճատմամբ: Այդ խմբում առանձնանում են Ղրղըզստանը (44 մլն դոլարի անկմամբ) եւ Ադրբեջանը (30 մլն դոլար):

Տոկոսային արտահայտությամբ տարեկան կտրվածքով ամենամեծ անկումը գրանցվել է Ուկրաինայի մասով (30%), որին հետեւում են Թուրքմենստանը (23%), Ուզբեկստանը (15%) եւ Հայաստանը (10%): «Ռուսական» փոխանցումների գծով դրական տեղաշարժ կա Ղազախստանի պարագայում՝ 3% աճ: Սակայն այդ երկրի մասնաբաժինն ընդհանուր արդյունքում «ընդամենը» 3% է: Համեմատության համար նշենք, որ Ուզբեկստանի ցուցանիշն անցյալ տարի կազմել է 30%-ից քիչ պակաս, Տաջիկստանինը՝ ավելի քան 20%, Հայաստանինը՝ շուրջ 8%, իսկ հարեւան Ադրբեջանինը՝ գրեթե 7%:

Ընդհանուր առմամբ, ԱՊՀ-ում «ռուսական» դրամական փոխանցումները կրճատվել են գրեթե 2.7 մլրդ դոլարով: Որքանն է փոխանցվել ռուսական ռուբլին ԱՄՆ դոլարի փոխանակելով՝ չի նշվում: Սակայն, անկասկած, դոլարի հանդեպ ռուսական ռուբլու թուլացման գործոնը զգալիորեն անդրադարձել է փոխանցումների վրա:

Բացի այդ, դեր է ունեցել նաեւ Ռուսաստան աշխատանքային միգրանտների մուտքի սահմանափակումը (ընդհուպ մինչեւ ուղղակի արգելք): Երկնիշ գնաճն ազդել է նաեւ վարձու աշխատողների իրական աշխատավարձի վրա: Այդ գործոնը պահպանվելու է նաեւ ընթացիկ տարում. ռուսական անկախ փորձագետների կանխատեսումների համաձայն, երկրում իրական աշխատավարձը կրճատվել է 1.7%-ով:Աղբյուրը՝ news.am լրատվական:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x