ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


BMI-ի կարծիքով հաջորդ տարի ՀՆԱ-ի աճը Հայաստանում կկազմի 2%

29.11.2011

Business Monitor International-ը (BMI) 2011-ին Հայաստանում կանխատեսում է ՀՆԱ-ի 3,4%, իսկ 2012-ին` 2% աճ` հաշվի առնելով եվրոգոտու ճգնաժամի հետեւանքով ներդրումների ծավալի կրճատումը:Հայաստանյան տնտեսության աճի վերաբերյալ BMI-ի նախորդ կանխատեսումները 2011 եւ 2012-ի համար կազմում էին, համապատասխանաբար, 6.2% եւ 5.8%: BMI-ը կանխատեսում է, որ կարճաժամկետ հեռանկարում հայկական դրամը կարժեզրկվի մինչեւ 390 դրամ $1-ի դիմաց:BMI-ի կանխատեսումներով, դրամի արժեզրկումը տեղի կունենա վճարային հաշվեկշռի վատթարացման, փոխանցումների նվազեցման եւ զարգացող երկրներից կապիտալի տարածվող արտահոսքի պատճառով: Միաժամանակ, BMI-ի կարծիքով, $1-ի գինը չի գերազանցի 400 դրամը:Լոնդոնում գործող Business Monitor International-ը հրապարակում է խոշոր բիզնեսի ներկայացուցիչների համար նախատեսված տարածաշրջանային ամենամսյա ամփոփագիր քաղաքական ռիսկերի եւ մակրոտնտեսական հեռանկարների գնահատման շուրջ: Հունիսին հրապարակված նախորդ վերլուծության համաձայն, ընթացիկ տարվա վերջին հայկական արժույթի փոխարժեքը պետք է կազմեր $1-ի դիմաց 350 դրամ, 2012-ի վերջին` $1-ի դիմաց 340 դրամ: Այսօր Հայաստանում $1-ն արժե 380 դրամ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x