ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ-ն հնարավորություն է ստացել դիվերսիֆիկացնել իր ներքին և արտաքին քաղաքականությունները

23.03.2015

Հայաստան-ԵՄ և Հայաստան-ԵՏՄ հարաբերությունների ներկայիս վիճակի և հնարավոր զարգացումների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում իրենց կարծիքները հայտնեցին փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը և Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Հայաստանը հնարավորություն է ստացել դիվերսիֆիկացնել իր ներքին, արտաքին, տնտեսական, անվտանգության քաղաքականությունները: Այդ հնարավորությունը ժամանակային առումով անսահմանափակ չէ, և կօգտագործի՞ այդ հնարավորությունը Հայաստանը, թե ոչ, դա կախված է միայն Հայաստանից»,-ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Ըստ նրա՝ հայ-ռուսական հարաբերությունները գլխավոր խոչընդոտ են Հայաստան-ԵՄ հարաբերությունների կարգավորման հարցում:

«Դրանք կմնան այնքան ժամանակ, քանի դեռ այդ հարաբերություններն ուղղահայաց դիրքից չեն անցել հորիզոնականի»,-նշեց փորձագետը:

Ռուբեն Մեհրաբյանն ասաց նաև, որ Հայաստանի համար բացվել է հնարավորություն՝ մեծացնելու իր ամրության պաշարը, որպեսզի կարողանա դուրս գալ այն փոսից, որ ընկավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո:

Գագիկ Մակարյանն էլ ընդգծեց, որ Եվրոպան երբեք չի հրաժարվելու Հայաստանից, որովհետև կարևոր գլոբալ խնդիրներ կան, որոնք եվրոպական երկրները տարիների ընթացքում դիտարկել են և Հայաստանին դիտում են որպես կարևոր գործոն տարածաշրջանում:

«Կարծում եմ, որ ասոցացման նոր համաձայնագիր կստորագրվի: Իմ համոզմամբ՝ դա ավելի վաղ պետք է լիներ, պարզապես ուկրաինական գործընթացներն այդ ամենը մի փոքր հետ գցեցին»,-հայտարարեց Գագիկ Մակարյանը:

Տարածաշրջանի մյուս պետության մասին խոսելով՝ Գագիկ Մակարյանն ասաց, թե պետք է հաշվի առնել, որ Թուրքիան շատ արագ զարգանում է և գերպետություն է դառնում, որն անպայման իր շահերի մեջ որոշակի խնդիրներ է առաջացնելու եվրոպական երկրների, Ռուսաստանի և Արևմուտքի համար, հետևաբար, Հայաստանն իր դիրքով կարևորագույն դեր ունի նշված երկրների համար:

«ԵՄ-ն շատ լավ հասկանում է իրավիճակը և Հայաստանին աչքաթող չի անում։ Հետևաբար, Հայաստանը պետք է խելացիորեն օգտագործի այդ հնարավորությունը»,-նշեց Գագիկ Մակարյանը: Աղբյուրը՝ tert.am լրատվական:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x