ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Արտոնյալ վարկերի շեմը պետք է բարձրացնել

23.03.2015

Փոքր եւ միջին ձեռնարկությունների համար գործող արտոնյալ վարկերի շեմը պետք է բարձրացնել: Այդպիսի կարծիք NEWS.am-ին հայտնեցին մի խումբ սիրիահայ փոքր ու միջին գործարարներ:

«Խնդիրն այն է, որ սիրիահայ փոքր եւ միջին ձեռնարկատերերը նախընտրում են բացել փոքր արտադրություններ, որոնք, առեւտրի համեմատ, ավելի շատ սկզբնական ներդրումներ են պահանջում:

Սկսնակ ՓՄՁ-ների համար վարկերը (ստարտափ վարկեր) տրամադրվում են մինչեւ 5 մլն դրամի չափով՝ արտոնյալ տոկոսադրույքով (10%), մինչեւ 5 տարով: Ծրագիրն իրականացնում է ՀՀ ՓՄՁ զարգացման Ազգային կենտրոնը (SME DNC), «ՎՏԲ Հայաստան» բանկի հետ համատեղ:

«Բերիր հաստոցդ, ըսենք, 5, 7, կամ 10 հազար դոլարով, քեզի դրամ չի մնա, որ հումք առնիս, աշխատիս: Ադոր համար կկարծենք, որ այդ վարկերու շեմը մի փոքր պիտի բարձրանա: Ծրագրի մնացած բոլոր պայմանները շատ լավն են», - նշեցին գործարարները:

Խնդիրը նաեւ այն է, որ թե՛ սարքավորումները, թե՛ արտադրական հումքը Հայաստանի պայմաններում հիմնականում ներմուծվում է, իսկ դրամի փոխարժեքի անկման պատճառով նշված 5 մլն-ը, որը նախկինում շուրջ 12,5 հազար էր, հիմա դարձել է 10 հազարից քիչ ավելի:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x