ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստանը ֆինանսավորել է «Green House» ջերմոցային համալիրի կառուցումը

23.03.2015

ՎՏԲ-Հայաստան Բանկը Ամերիաբանկի հետ համատեղ ֆինանսավորել է «Green House» ժամանակակից էներգախնայող ջերմոցային համալիրի կառուցումը, որի բացումը տեղի ունեցավ մարտի 21-ին ՀՀ Արարատի մարզի Շահումյան գյուղում:

Հանդիսավոր արարարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանում Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանները, Իտալիայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարը, ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, երկրի բիզնես շրջանակների ներկայացուցիչներ:

Green House-ը Հայաստանի խոշորագույն ջերմոցային համալիրներից է, որն ունի 30 հա տարածք: Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցներում բողկի արտադրություն է իրագործվելու: Նախագծի իրականացմանը նպաստում են մեղմ կլիմայական պայմանները, ձմռանը բանջարեղենի աճեցման հնարավորությունը` առանց թանկարժեք սարքավորումների օգնությամբ արհեստական լուսավորման: Ընկերությունը պլանավորում է ապահովել արտադրանքով հայկական շուկան և արտադրանքի մեծ ծավալ արտահանել Ռուսաստանի Դաշնություն:

Ջերմոցային տնտեսության շահագործման արդյունքում Շահումյան գյուղում, ինչպես նաև Արարատի մարզի այլ գյուղերում բացվել են նոր աշխատատեղեր: Այս պահին արտադրական գործընթացում ներառված է ավելի քան 70 մարդ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «Հայաստանը գրավիչ ներդրումային հարթակ է գյուղարդյունաբերական նախագծերի իրականացման համար, քանի որ գոյություն ունեն կառավարության նախաձեռնած ծրագրեր, որոնք մասնավորապես ազատում են սարքավորումների ու ջերմոցային կոնստրուկցիաների ներկրման մաքսատուրքից: Համալիրի բացումը կնպաստի ոչ միայն երկրի ջերմոցային ոլորտի զարգացմանը, այլ նաև շրջանի բնակչության զբաղվածությանը: ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի ջերմոցային տնտեսությունների ֆինանսավորման լավ փորձ, և մենք հուսով ենք, որ նմանատիպ նախագծեր այսուհետ նույնպես շատ կլինեն»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x