ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ՀԺ». Opel-ը կթանկանա

19.03.2015

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական լրատվամիջոցները երեկ տեղեկացրեցին,որ Ռուսաստանի հեռանում են ավտոարտադրող «Opel» եւ «Chevrolet» ընկերությունները: Այս որոշումը նշված ընկերությունները կայացրել են Ռուսաստանում իրենց արտադրած ավտոմեքենաների վաճառքների կտրուկ նվազման պատճառով:

Սա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ հայկական ավտոշուկայի վրա: Խնդիրն այն է, որ Հայաստան ներկրվող նոր «Opel» եւ «Chevrolet» մոդելների մեքենաների մեծագույն մասը հավաքված է Ռուսաստանում:

ՌԴ-ից այդ ընկերությունների հեռացումը նշանակում է, որ մեր ավտոդիլերները այդ մոդելների մեքենաները պետք է սկսեն ներկրել այլ երկրներից: ՌԴ-ից ներկրվող ավտոմեքենաները մաքսային որոշակի արտոնություններ ունեն, իսկ դա նշանակում է, որ այլ երկրներից ներկրվող «Opel» եւ «Chevrolet» մեքենաները կսկսեն ներկրվել առանց մաքսային արտոնությունների եւ որոշակիորեն կթանկանան:

Եթե խոսքը վերաբերեր միայն այս երկու ընկերությանը, ապա դա այնքան էլ էական չէր լինի, բայց ՌԴ-ում ավտոմեքենաների վաճառքների ծավալները նվազել են 1/3-ով, ինչը նշանակում է, որ նման խնդրի առջեւ կարող են կանգնել նաեւ այլ ավտոարտադրողներ: Այդ դեպքում ազդեցությունը մեզ վրա կլինի ավելի շոշափելի»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x