ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստանը մասնակցում է կառավարության` հիպոթեքային տոկոսագումարների փոխհատուցման ծրագրին

19.03.2015

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցում է պետական ծրագրին, որի շրջանակում ՀՀ կառավարությունը հիպոթեքային վարկ ունեցող անձանց փոխհատուցում է վճարված եկամտային հարկի գումարները: ՎՏԲ-Հայաստան Բանկի այն հաճախորդներն, ովքեր 01.11.2014թ.-ից սկսած օգտվել են հիպոթեքային վարկավորումից` կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից ինչպես նաև պետության կամ համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակում բնակարան կամ բնակելի տարածք ձեռք բերելու նպատակով, կարող են բանկում ստանալ հիպոթեքային վարկի տոկոսագումարների վճարման չափի մասին անհրաժեշտ տեղեկանք հարկային մարմիններ ներկայացնելու համար: Դրանից հետո հաճախորդը կարող է ետ ստանալ գանձված հիպոթեքային տոկոսագումարները իր համար վճարված եկամտահարկի առավելագույն չափով:

Ըստ 19.11.2014թ. «Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի և կառավարության 19.02.2015թ. N 205-Ն որոշման` նշված արտոնությունից կարող են օգտվել այն հաճախորդները, որոնք վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր ու նոտար են, եթե գործող օրենքի համաձայն նրանց համար վճարվել է եկամտահարկ: Վարձու աշխատակիցներին վճարված եկամտահարկի գումարները կվերադարձվեն եռամսյակային կտրվածքով, իսկ անհատ ձեռնարկատերերին ու նոտարներին` տարեկան կտրվածքով:

Նոր հաճախորդները, որոնք այսուհետ կօգտվեն ՎՏԲ-Հայաստան Բանկի հիպոթեքային վարկավորման ծառայությունից, նույնպես կկարողանան օգտվել նշված արտոնությունից ՀՀ կառավարության կողմից սահմանած կարգով:

Մանրամասն տեղեկություններ ՎՏԲ-Հայաստան Բանկի հիպոթեքային վարկավորման տեսակների մասին կարելի է իմանալ www.vtb.am կայքում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x