ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր

18.03.2015

«Ամերիաբանկ» ՓԲԸ թիմի կառուցման (team building) միջոցառումների կազմակերպման ոլորտում մասնագիտացված կազմակերպություններին հրավիրում է նախաորակավորման:
Հետաքրքրված մասնակիցները պետք է բավարարեն հետևյալ որակավորման չափանիշներին՝

Առնվազն 1 (մեկ) տարվա փորձ համապատասխան ոլորտում (պահանջվում է ներկայացնել կատարած աշխատանքների/իրականացրած ծրագրերի մասին տեղեկանք):
Առնվազն 1 (մեկ) բարեհաջող իրականացված ծրագիր 300 (երեք հարյուր) և ավելի մարդկանց քանակով անձնակազմի համար 2013-2014 թթ. ժամանակահատվածում:
Վերջին 2 տարվա ընթացքում Ֆինանսաբանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև՝ կապի ու հեռահաղորդակցության ոլորտների կազմակերպությունների հետ համագործակցությունը հայտերի գնահատման ժամանակ կդիտարկվի որպես մրցակցային առավելություն:
Տեղեկանք համապատասխան տարածքային հարկային մարմիններից՝ 2014 թ. ընթացքում մասնակցի հարկային պարտավորությունների մասին (բնօրինակ):
Նախաորակավորման փուլում, հայտերի գնահատման նպատակով, հետաքրքրված մասնակիցներից պահանջվում է ներկայացնել նաև թիմի կառուցման ծրագրի հայեցակարգ (հնարավորության դեպքում՝ մեկից ավելի հայեցակարգեր)՝ մոտավոր ընդհանրացված նախահաշվով: Բանկի գնահատող հանձնաժողովի կողմից հավանության արժանացած՝ նորամուծություններով ու յուրօրինակ գաղափարներով հագեցած հայեցակարգ ներկայացնող մասնակիցների հետ կարող է նաև կնքվել երկարաժամկետ համագործակցության պայմանագիր:

Սույն հրավերով սահմանված պայմաններին բավարարող մասնակիցները կընդգրկվեն «Ամերիաբանկ»  ՓԲԸ նախաորակավորված մասնակիցների ցանկում և սույն հրավերի հրապարակման պահից մեկ տարվա ընթացքում կներգրավվեն Բանկի կողմից իրականացվող համանման ծրագրերի շրջանակներում կազմակերպվող գնման գործընթացներում:
Նախաորակավորման փուլում կընդգրկվեն բոլոր այն մասնակիցները, որոնք կներկայացնեն սույն հրավերի շրջանակներում պահանջվող բոլոր նյութերն ու փաստաթղթերը և կբավարարեն սահմանված գնահատման չափանիշներին:

Հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով (PDF ձևաչափով):
Հայտերի վավերականության ժամկետը սահմանվում է 120 (հարյուր քսան) օրացույցային օր՝ սույն հրավերի պաշտոնական հրապարակման ամսաթվից:
Հետաքրքրված մասնակիցները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի հասցեով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում 2015 թ. Մարտի 31ը:
2015 թ. արտագնա կորպորատիվ միջոցառումը Բանկը նախատեսում է իրականացնել 2015 թ. հունիս ամսին:

 

Հայտերը պետք է ներկայացվեն հետևյալ հասցեով.

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

Ք. ԵՐևԱՆ 0015, ԳՐ. ԼՈՒՍԱՎՈՐԻՉ 9

ՀԵՌ.՝ (374-10) 56-11-11

Էլ. փոստ` tenders@ameriabank.am

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել

Հայկ Մեսրոպյանին (գնումների մասնագետ, գնման գործընթացին առնչվող հարցերով)

Աննա Վարդանյանց (ՄՌԿ մասնագետ, ծրագրին առնչվող հարցերով)


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x