ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստան. Բանկային ավանդների դոլարայնացումը շարունակվում է

18.03.2015

Տարիներ առաջ Կենտրոնական բանկը միջոցներ ձեռնարկեց՝ առեւտրային բանկերում ավանդների «դոլարայնացումը» նվազեցնելու համար: Մասնավորապես, դրամով ավանդադրության դեպքում տարեկան տոկոսադրույքներն ավելի բարձրա էին, քան արտարժույթով ավանդներինը: Բացի այդ, պետությունն արտարժույթով ավանդների դեպքում երկու անգամ ավելի պակաս գումար է երաշխավորում, քան ազգային արժույթով:

Մինչեւ վերջերս այս միջոցներն արդյունավետ էին: Դրամով ավանդների դինամիկան մեծացավ, իսկ արտարժույթով ավանդների թիվը հետեւողականորեն կրճատվեց: Իհարկե, դոլարով, եվրոյով եւ ռուսական ռուբլով ավանդների բացարձակ աճը նախկինի պես առաջ էր անցնում ազգային արժույթով ավանդներից:

Արժութային շուկայում դեկտեմբերյան տատանումները կտրուկ կերպով փոխեցին այդ ոլորտի պատկերը: Դրամի արժեզրկման պայմաններում այլեւս շահավետ չէր խնայողություններն ազգային արժույթով պահելը: Արդյունքում, անցյալ տարիների ցուցանիշն ուղիղ հակառակ ուղղությամբ զարգացավ:

Այսպես, հունվարին դրամով ավանդների գումարը տարեկան կտրվածքով կրճատվել է 6.8 մլրդ դրամով կամ 2.7%-ով: Առաջին հայացքից՝ անկումն աննշան է, բայց՝ բավական զգալի: Քանի որ Կենտրոնական բանկի նպատակաուղղված քաղաքականությունը մեկ ժամվա ընթացքում ձախողվեց:

Հավելենք, որ արտարժույթով ավանդներն աճել են գրեթե 100 մլրդ դրամով կամ 18.7%-ով: Ավանդների կառուցվածքի մասին տվյալներ չեն հրապարակվում: Բայց հասկանալի է, որ դրանց զգալի մասն ԱՄՆ դոլարով է, ավելի պակաս չափով՝ եվրոյով ու ռուսական ռուբլով:

Մեկ տարվա ընթացքում (հունվարի դրությամբ) Հայաստանում դոլարն ամրապնդվել է 16.8%-ով, եվրոյի փոխարժեքը մնացել է գրեթե նույն մակարդակին (աճը կազմել է 0.04%): Իսկ ահա ռուսական ռուբլին թուլացել է ավելի քան մեկ երրորդով՝ 38.5%-ով: Դրա հետեւանքով արտարժույթով ավանդների շտկումները դրանց ընթացիկ փոխարժեքով միանման բնույթ չի կրել: Աղբյուրը՝ «Հայաստան» թերթ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x