ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Հարթակ».Ինչո՞ւ են շվեյցարացի մեծահարուստները ներդրում անում հենց Արցախում

17.03.2015

«Հարթակ»-ը գրում է.

«Ամեն րոպե գնդակոծվող սահմաններ ունեցող, սոցիալական բազմաթիվ խնդիրներով ապրող ղարաբաղցիները կրկին անգամ զարմացնում են իրենց անկոտրում հոգու դրսևորումներով, ապագայի հանդեպ իրենց վստահությամբ: Այլ կերպ ինչպե՞ս բացատրել , որ Արցախում ձեռնարկել են սև ձկնկիթի արտադրություն, որն իր առաջին արտադրանքը կտա 2019 թվականին: Երբ կարդացի այս լուրը, իրարամերժ զգացողություններ ապրեցի: Ինչպե՞ս է ստացվում, որ գրեթե պատերազմի մեջ գտնվող, աշխարհի ծայրին կանգնած Արցախը կարողանում է նման հեռանկարային ծրագրեր մշակել, իսկ միլիոնանոց, մարդկային ու տնտեսական, քաղաքական շատ ավելի մեծ հնարավորություններ ունեցող Հայաստանում օր օրի փակվում են եղած արտադրությունները: Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ շվեյցարացի մեծահարուստները ներդրում են անում հենց Արցախում, մինչդեռ Հայաստանից, որքան ոտքերն ուժ ունեն, փախչում են օտարերկրյա ներդրողները:

Ասում են` օտարերկրացիները ներդրումներ չեն անում, որովհետև Հայաստանը ճգնաժամի մեջ է: Բայց չէ՞ որ Ղարաբաղն էլ ամեն րոպե պատերազմի վերսկսման վտանգի տակ է , մինչդեռ ԼՂՀ սահմանամերձ Մատաղիս գյուղի տարածքում նույն այդ օտարերկրացիները ծրագրավորել են 3-4 տարվա ընթացքում մոտ 40 մլն եվրոյի ներդրում կատարել:

Ինչ-որ մի բան ուրեմն կամ ճիշտ չեն ժողովրդին բացատրում, կամ թաքցնում են, կամ էլ ուրիշ սպասումներ ունեն: Գուցե սպասում են, որ այս արտադրությունը կայանա ու մի ձև «խլեն, սեփականացնեն»… Չգիտեմ, մյուս կողմից էլ` ղարաբաղցիներից դժվար կլինի բան խլելը, և փառք Աստծո: Որովհետև նրանք համառ են և ունեն ապագայի իրենց հստակ տեսլականը: Այս օրերին արդեն մեծ եռուզեռով ընթանում է շինարարությունը: Շինարարական աշխատանքներին լծվել են ոչ միայն շինարարները, այլ նաև համայնքի բնակիչները: Արդեն բերվել են համապատասխան սարքավորումները: Հետաքրքրական ու գովեստի է արժանի Մատաղիսի համայնքի ղեկավարի խոսքն այն մասին, որ այդ արտադրությունը մինչև 50-60 աշխատատեղի հնարավորություն կտա և որ ամենակարևորն է, հիմնականում կանայք են լինելու այդ աշխատանքներում ընդգրկված»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x