ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հանդիպում Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակության հետ

17.03.2015

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Ջավադյանն արդյունավետ է գնահատել ՀՀ ԿԲ և Եվրոպական ներդրումային բանկի միջև զարգացող գործակցությունը, որի առաջին և շոշափելի արդյունքը 2014 թ. դեկտեմբերին ստորագրված 50 մլն եվրո ծավալով վարկային համաձայնագիրն է, որի միջոցներն ուղղվելու են գյուղմթերքների մշակման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում գործող ՓՄՁ-ների զարգացմանը:
Պարոն Ջավադյանը նշել է, որ ինչպես Կենտրոնական բանկը, այնպես էլ ՀՀ բանկերը մեծ փորձ ունեն միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ գործակցության ոլորտում, և մինչ օրս վերջիններիս հետ իրականացվել են ներդրումային և ոլորտային ֆինանսավորման բազմաթիվ ծրագրեր:

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերն իր հերթին  գոհունակություն է հայտնել նշյալ կառույցի և ՀՀ կենտրոնական բանկի միջև արդյունավետ գործակցության վերաբերյալ: Վերջին մեկ տարվա ընթացքում բանկի աշխատանքները ԿԲ հետ ցույց են տվել, որ ՀՀ ԿԲ-ն թե իր մասնագիտական, թե իր վերլուծական ներուժով ի զորու է արդյունավետորեն իրականացնելու նախատեսված ծրագրերը:
Արթուր Ջավադյանը նշել է, որ գյուղմթերքների մշակման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների ՓՄՁ-ների վարկավորման ծրագրերից բացի՝ ՀՀ կառավարությունը պատրաստ է Եվրոպական ներդրումային բանկի հետ քննարկելու ինչպես հանրային ոլորտի, այնպես էլ ենթակառուցվածքների ներդրումային ծրագրերը և հույս է հայտնել, որ պարոն Մոլտերերի՝ ՀՀ իշխանության տարբեր մարմինների հետ բանակցությունների արդյունքում նման ծրագրեր կնախանշվեն:
Հյուրերի խնդրանքով ՀՀ կենտրոնական բանկի նախագահը ներկայացրել է ՀՀ ֆինանսական համակարգի ներկա վիճակը, վերջին շրջանում ԿԲ կողմից իրականացված միջոցառումները:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x