ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի դասընթաց Հայաստանում

17.03.2015

ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախումբը անցկացրել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի ոլորտում գնահատող-փորձագետների որակավորման դասընթաց, որի նպատակն էր ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի անդամ երկրների ներկայացուցիչներին պատրաստել որպես ֆինանսական, իրավական և իրավապահ ոլորտների փորձագետներ: Որակավորում ստացած մասնակիցները առաջիկա տարիներին կմասնակցեն Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի անդամ երկրների ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի գնահատումներին՝ համաձայն ՖԱԹՖ-ի (Financial Action Task Force) նոր խմբագրությամբ հաստատված 40 հանձնարարականների:
Դասընթացը վարել են Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի Գլխավոր քարտուղար Ջոն Ռինգութը, Բելգիայի Ֆինանսական հետախուզության մարմնի ղեկավարի տեղակալ Բուդվին Վերհալստը, Գերնսիի ֆինանսական վերահսկողության ծառայության քաղաքականության և միջազգային կապերի տնօրեն Ռիչարդ Ուոլկերը, Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի քարտուղարության այլ ներկայացուցիչներ: Դասընթացին մասնակցել են Եվրոպայի խորհրդի անդամ 20 երկրների ֆինանսական, իրավական և իրավապահ համակարգերի շուրջ 40 ներկայացուցիչներ: Հայաստանի Հանրապետությունից դասընթացին մասնակցել են ՀՀ ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի, ՀՀ Գլխավոր դատախազության և ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները:
 
 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x