ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ԿԱՄՈՒՐՋ»ՈՒՎԿ-ն ներդրել է՝ «ԱԳՐՈ ՄԻՆԻ» վարկատեսակը

16.03.2015

«Կամուրջ» վարկային կազմակերպությունը այսուհետ գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց կտրամադրի նոր ԱԳՐՈ ՄԻՆԻ վարկատեսակը, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին ստանալ խմբային գյուղատնտեսական վարկ՝ կազմելով նվազագույնը 3 հոգուց բաղկացած խմբեր՝ նախկին 5-ի փոխարեն՝ առանց գրավադրման:
          ««Կամուրջ»-ը իր գործունեության շուրջ 17 տարիների ընթացքում մշտապես ձգտել է առավելագույնս պարզ և հասանելի վարկատեսակներ ստեղծել գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց համար, աջակցել գյուղական համայնքներում բնակվող մեր ազգաբնակչությանը: Նորաստեղծ ԱԳՐՈ ՄԻՆԻ վարկատեսակը ևս առանձնանում է իր հասանելիությամբ. վարկատեսակը չունի որևէ ամսական սպասարկման վճար, տրամադրվում է նվազագույնը 3 հոգուց բաղկացած խմբերին և, ինչպես «Կամուրջ»-ի կողմից տրամադրվող ԾԻԾԵՌՆԱԿ խմբային գյուղատնտեսական վարկը, ունի մինչև 20 ամիս դադարի ժամկետ, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին մայր գումարի մարումները կատարել գյուղատնտեսության սեզոնայնության տեսանկյունից առավել եկամտաբեր ամիսներին: Վստահ եմ, որ վարկատեսակը դրական արձագանք կստանա հաճախորդների շրջանում,  քանի որ ստեղծվել է շուկայի խորը վերլուծության արդյունքում և առավելագույնս հաշվի է առնում հաճախորդների կարիքները»,-նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, ՀԿ և Գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արևյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x