ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Փոփոխություններ ՀՀ բանկերի հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգում

12.03.2015

ՀՀ ԿԲ խորհուրդը փետրվարի 24-ին փոփոխություններ է կատարել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, որոնց հիմնական նպատակն է խթանել բանկերի կողմից երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավումը, բանկերի կողմից պարտատոմսերի թողարկումը, միջազգային բորսաներում ցուցակումը, ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների` միջազգային վարկանշային գործակալությունների կողմից վարկանիշերի ստացումը:

Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Իրականացված փոփոխությունների արդյունքում էականորեն ընդլայնվել է այն միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկը, որոնցից ներգրավված միջոցները ենթակա են պարտադիր պահուստավորման նվազեցված դրույքաչափով, վերանայվել է բանկի կողմից թողարկված պարտատոմսերով ներգրավված միջոցների պահուստավորման կարգը` առավել արտոնյալ պայմաններ սահմանելով միջազգային բորսաներում ցուցակված պարտատոմսերի դեպքում:

Կապիտալի համարժեքության նորմատիվի տեսանկյունից սահմանվել է ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները արտաքին վարկանիշերի առկայության դեպքում նվազեցված ռիսկի կշիռներով կշռելու հնարավորություն:

ԿԲ կողմից «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում կատարված փոփոխությունները խթաններ կստեղծեն բանկերի կողմից երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավման համար` ընդլայնելով վարկավորման հնարավորությունները:Աղբյուրը tert.am լրատվական:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x