ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Fitch Ratings-ը նվազեցրել է իսպանական 18 բանկերի երկարաժամկետ վարկանիշը:

13.06.2012

Fitch Ratings-ը նվազեցրել է իսպանական 18 բանկերի երկարաժամկետ վարկանիշը: Վարկանիշի նվազման են արժանացել այնպիսի խոշոր բանկեր մինչպես` La Caixa-ն, CECA-ն, Banco de Sabadell-ը, Bankia-ն, Banco Popular Espanol-ը: Բացի այդ, վարկային գործակալությունը երեք բանկերի կարճաժամկետ և երկարաժամկետ վարկանիշը դրել է վերանայման հնարավոր նվազեցման պարագայով: Այս մասին տեղեկացվում է Fitch-ի մամուլի հաղորդագրության միջոցով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վարկանիշները նվազեցվել են մակրոտնտեսական իրավիճակի փոփոխության ֆոնի վրա, ինչպես նաև ակտիվների` հատկապես անշարժ գույքի ոլորտի, որակի նվազման պատճառով: Մեծ դեր է խաղացել նաև բանկերի կողմից, առանց պետական աջակցության, ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու անկարողությունը:

Fitch-ի փորձագետները կանխատեսում են, որ իրավիճակը գնալով կվատթարանա պարտքային ճգնաժամի և իշխանությունների քայլերի պատճառով, որոնք նախատեսում են բարձրացնել ֆինանսական կազմակերպությունների կապիտալի բավարարության պահանջները, բանկային կարգավորման չափանիշների խստացման հետ զուգահեռ:

Fitch-ը վարկանշային գործողություններ է նախաձեռնել իսպանական բանկերի հանդեպ մեկ շաբաթ անց այն բանից, երբ պետության վարկանիշը նվազեցվեց միանգամից երեք աստիճանով` «А»-ից մինչև «ВВВ» «բացասական կանխատեսմամբ»:

Փորձագետները կարծում են, որ պարտքային ճգնաժամի խորացման պարագայում Մադրիդը հատկապես խոցելի վիճակում կհայտնվի, մասնավորապես բանկերի ռեկապիտալիզացիայի մեծ ծախսերի պատճառով, որը Fitch-ը 60-100 մլրդ եվրո է գնահատում:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները համաձայնվել են Մադրիդին 100 մլրդ եվրո տրամադրել ֆինանսական հատվածին աջակցելու համար:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x