ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մրցույթի անցկացում Արցախբանկում

11.03.2015

Ծրագրի նկարագիրը.

Պատվիրատուն` “Արցախբանկ” ՓԲԸ-ն, որը գտնվում է ՀՀ, ք.Երևան, Կիևյան 3 հասցեում, կազմակերպում է ներքին համակարգչային ցանցի անցկացման աշխատանքների իրականացման հետաքրքրության հայտերի ներկայացման հրավեր։

Ներքին համակարգչային ցանցի անցկացման աշխատանքները կատարվում են ք. Երևան, Չարենցի 1-բ և Ագաթանգեղոսի 2 հասցեներում գտնվող տարածքներում` համաձայն ISO/IEC 11801 Class D, category 5E ստանդարտի և կողմերի միջև կնքված պայմանագրի:



Ներքին համակարգչային ցանցին ներկայացվող պահանջները.

Ներքին համակարգչային ցանցը պարտադիր պետք է ներառի հետևյալ կոմպոնենտները.

-         Ցանցի արագությունը` 100/1000 մբ/վ

-         Ընդհանուր ավտոմատացված աշխատատեղերի քանակը`  250 (Չարենց 1-բ) և 10 (Ագաթանգեղոսի 2), որը կարող է փոփոխվել պատվիրատուի կողմից սկզբնական փուլում

-         Յուրաքանչյուր աշխատատեղը անհրաժեշտ է ունենա 2 (երկու) RJ-45 ցանցային վարդակ, որոնք պետք է համարակալվեն

-         Ցանցի ամբողջ մալուխային համակարգը պետք է կառուցված լինի այնպես, որ մինիմալիզացնել գծերի ֆիզիկական վնասվածքը

-         Սերվերային պահարանում անհրաժեշտ է պահպանել հետևյալ դասավորությունը՝ պատչ-պանելներ (որոնք պետք է նույնպես համարակալվեն վարդակներին համապատասխան), ակտիվ սարքավորումներ, հոսանքի անխափան սնուցման սարքեր

-         Ցանկացած գծի խզումը հնարավոր լինի միայն պատչ-պանելի վրա համապատասխան փոխմիացման դեպքում



Աշխատանքի նախագծի պահանջները.

-         Տեղեկատվության տրամադրում նախագծի ընդհանուր դրույթների, համակարգի նպատակի, նրա աշխատանքային ծավալի և  կառուցվածքի հատկությունների մասին

-         Համակարգչային ցանցի անցկացման գծագիր (մալուխների ճանապարհը, վարդակների և կապի կենտրոնների տեղակայման կետերը և կապի բոլոր կետերի համարակալումը)



Լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը.

Հետաքրքրության հայտի հրավերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ www.artsakhbank.com կայքում։ Լրացուցիչ տեղեկատվության կամ հարցերի դեպքում զանգահարել
(+374 10) 27 77 19, 27 77 59 (ներքին` 199, 197) հեռախոսահամարներով կամ գրել hamlet@artsakhbank.am էլ.հասցեին` նամակի վերնագրում նշելով հայտարարության անվանումը և ծածկագիրը։ 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x