ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Լրագիր. Խուճապ հայ գործարարների շրջանում

10.03.2015

Հայ արտահանողները չեն թաքցնում խուճապը եւ ասում են, որ եթե այսպես շարունակվի, Հայաստանում կփակվեն ձեռնարկություններ, եւ արտահանումը զգալիորեն կկրճատվի: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին արտահանումը կրճատվել է մեկ երրորդով, ընդ որում՝ դեպի Ռուսաստան արտահանումը կրճատվել է 99,9 տոկոսով: Հաղորդում է Լրագիր.am-ը:

Խոշոր արտահանողներն առաջարկում են քայլեր ձեռնարկել հումքի ինքնարժեքն իջեցնելու համար: Այսինքն, նրանք առաջարկում են իրավիճակի բեռը գցել ֆերմերների վրա, ովքեր մատակարարում են առանց այդ էլ էժան հումք, գրեթե շահույթ չստանալով:

Տնտեսական օրենքներով,  տեղական արտադրողներին պշտպանելու համար նախեւառաջ պետք է սահմանափակել ներկրումը եւ շուկա ուղղել սեփական արտադրության ապրանքները: Սակայն Հայաստանում տնտեսական օրենքները չեն աշխատում, այստեղ աշխատում են առանձին պաշտոնյա-բիզնեսմենների շահերը:

Ներմուծումը սահմանափակելու համար կառավարությունը նախ պետք է «ներողություն» խնդրի խոշոր ներկրողներից, որոնք սննդամթերքի ներմուծման մենաշնորհներ են ստացել:

Աշխատել է անխափան սխեմա՝ արտահանող-արտադրողները բնակչությունից գնել են էժան հումք, վերամշակել եւ ուղարկել Ռուսաստան: Նույն այդ ժամանակ, սակայն, ներկրողները ներմուծել են նույն մթերքը, որը վաճառել են տեղականից թանկ: Արդյունքում տեղական ֆերմերները գրեթե շահույթներ չեն ստացել, բնակչությունը գնում էր ներմուծված թանկ մթերք, իսկ իշխանության հովանավորությունն ունեցող ներկրողներն ու արտահանողները գերշահույթներ են ստացել:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x