ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Պետք է զարմացնենք և կարծրատիպեր կոտրենք». Mediamax.am

10.03.2015

Mediamax–ը IDeA հիմնադրամի համահիմնադիր, բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանի հետ զրուցել է Հայաստան–Սփյուռք հարաբերությունների, սփյուռքի ներուժի օգտագործման մասին։ Գործարարն ասում է, որ հայերը պետք է զարմացնեն և հաղթահարեն նախապաշարմունքները, և պետք է անեն ամեն հնարավորը, որպեսզի լավագույնը դառնան այն ամենում, ինչ անում ենքում։ Հարցազրույցից ներկայացնում ենք մի հատված։
 
Ո՞վ պետք է տանի «առաջին ջութակի» դերը: Հայաստա՞նը, թե՞ սփյուռքը:

- Ոչ մեկը չպետք է գերիշխի, ոչ Հայաստանը, ոչ էլ սփյուռքը: Հնարավորինս միահամուռ պետք է լինենք և աջակցենք միմյանց: Այլ հարց է, թե ինչի շուրջ պետք է միավորվենք: Անհրաժեշտ է ընդհանուր երազանք: Ակնհայտ է, որ Հայաստանը սփյուռքի աջակցության կարիքն ունի, իսկ սփյուռքը՝ Հայաստանի, սակայն կողմերից ոչ մեկը մինչև վերջ պատրաստ չէ դա խոստովանել: Խանգարում են տարբեր բարդույթները: Հայաստանում շատերին դուր չի գալիս, որ «հիմա կգան սփյուռքահայերը և կսկսեն մեզ ապրել սովորեցնել»: Սփյուռքում էլ կան այնպիսի մարդիկ, որոնք համոզված են, որ 10 հազար դոլարի չափ հանգանակությունը ավտոմատ կերպով իրենց ինչ-որ հատուկ իրավունքներ է տալիս:

Սփյուռքի ներուժի օգտագործման անհրաժեշտությունը պետք է ձևակերպի հայաստանյան էլիտան, որը պետք է հասկանա, որ առանց այդ ներուժի և փորձառության մենք չենք կարող հավուր պատշաճի մրցակցել միջազգային մակարդակում: Ցավոք, այդ ուղերձը չեն հղում ոչ միայն պետական պաշտոնյաները, այլև բիզնեսի և մեդիայի ներկայացուցիչները: Օրինակ՝ հայկական ԶԼՄ-ներից որևէ մեկը երբևէ փորձե՞լ է սփյուռքի՝ միջազգային համբավ ունեցող լրագրողների մասնակցությամբ ինչ-որ նախագիծ իրականացնել: Հայաստանի բիզնեսի և հասարակության մոդելը, ընդհանուր առմամբ, հիմնված է բավականին մեծ պարփակվածության վրա, որի հիմքում դրված չէ լավագույնը դառնալու անհրաժեշտությունը:

Ցավոք, այսօր Հայաստանի ամենամեծ թերություններից է միջակությունը: Նախկինում հայերը համարվել են ամենակրթված և ընդունակ ազգերից մեկը, որոնք մի քանի լեզու գիտեին: Այն ժամանակներում, երբ հայերը հասնում էին մինչև Սինգապուր և Բիրմա, մարդկության 90 տոկոսը ծնվում, ապրում և մահանում էր՝ երբեք դուրս չգալով իր հարազատ քաղաքի կամ գյուղի սահմաններից: Երբ մարդկանց մեծ մասը կարդալ և գրել չգիտեր կամ դժվարությամբ էր հաղորդակցվում մայրենի լեզվով, հայերը գիտեին մի քանիսը: Ես հաճախ կատակում եմ, որ հայերը հորինել են Facebook-ը դրա ստեղծումից շատ ավելի վաղ, քանի որ մեր ազգը միշտ ակտիվ օգտագործել է ցանցային շփման տեխնոլոգիաները:

Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ սահմանները ավելի ու ավելի ձևական բնույթ են կրում, և բնակչության ակտիվ մասը տեղաշարժի գրեթե անսահմանափակ հնարավորություններ ունի՝ աշխատելու կամ սովորելու նպատակով: Միաժամանակ գլոբալիզացիան բերում է նրան, որ երիտասարդները ցանկանում են հասկանալ՝ ովքեր են իրենք իրականում: Եվ եթե նախկինում ասում էին, որ մարդկանց պետք է տալ ոչ թե ձուկ, այլ կարթ, ապա այսօր ոչ թե միայն կարթն է պետք, այլ գիտելիքը. Ինչպե՞ս այդ կարթով ապահովել առավելագույն արդյունավետություն, որսալ հինգի փոխարեն, օրինակ, տասը ձուկ:

Տեղեկատվական հասարակությունում գիտելիքները դառնում են հիմնական միջոցը մրցունակ արտադրանք ստեղծելու համար: Հայերը միշտ առաջամարտիկների ազգ են եղել՝ չնայած իրենց փոքրաթիվ լինելուն: Մենք միշտ մեզ և ուրիշների համար բարձր նշաձող ենք սահմանել և չպետք է հրաժարվենք դրանից:

Մեր հասարակությունում խորը արմատներ թողած միջակությունը իրականում շատ վտանգավոր է: Այն սպանում է մեր մեջ ստեղծագործ ջիղը: Մենք պետք է զարմացնենք և հաղթահարենք նախապաշարմունքները: Մենք չենք կարող թուլ տալ մեզ միջակ լինել և պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի լավագույնը դառնանք այն ամենում, ինչ անում ենք:

Մարդկության պատմության ընթացքում հայ ժողովուրդը մի քանի անգամ հայտնվել է առաջատար դիրքերում` մեծ փոփոխությունների պայմաններում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կրկին դառնանք այն երկիրն ու ազգը, որի կարծիքը կլսեն, կհարգեն և հաշվի կառնեն:

Ես համոզված եմ, որ մենք կարող ենք ամեն ինչ փոխել: Հայ ժողովուրդը բազում դժվարություններ է տարել իր պատմության ընթացքում, այդ թվում նաև ХХ դարի սարսափելի ողբերգությունը, բայց չի ոչնչացել և չի պարտվել: Մենք հերթական անգամ վերածնված ազգ ենք, և այդ պատճառով ես շարունակում եմ լավատես մնալ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x