ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Պարենային ապրանքների գներ:ԱՎԾ

09.03.2015

2015թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.7% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի, ձվի, ձկնամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի, կենդանական և բուսական յուղերի, շաքարավազի, հացամթերքի 3.4-1.1% գնանկումը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 3.4-0.2% գնանկում, իսկ 5-ում` 0.1-3.8% գնաճ: Մրգի ապրանքախմբում1 2015թ. փետրվարին 2014թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 18.3% գնաճ, իսկ 2015թ. հունվարի համեմատ`3.4% գնանկում: 2015թ. փետրվարին հունվարի համեմատ ադամաթզի գինը նվազել է 10.8%-ով, խնձորինը` 10.0%-ով, կիտրոնինը` 7.2%-ով, նարնջինը` 7.1%-ով, խաղողինը`5.3%-ով, չամիչինը՝ 4.1%-ով, նռանը՝ 1.0%-ով, չորացած մրգերինը՝ 0.9%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է տանձի՝ 2.2%, մանդարինի՝ 7.7%, արքայանարնջի 8.6% գնաճ: 2015թ. փետրվարին հունվարի համեմատ hանրապետության դիտարկված 7 քաղաքներում մրգի գները նվազել են 9.8-0.8%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում), իսկ 4-ում գրանցվել է 0.1-3.8% գնաճ: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 3.9%-ով: Ձվի հանրապետական միջին գինը 2015թ. փետրվարին 2014թ. փետրվարի համեմատ աճել է 4.3%-ով,իսկ 2015թ. հունվարի համեմատ`գրանցվել է 2.4% գնանկում:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում1 2015թ. փետրվարին 2014թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 7.7%, իսկ 2015թ. հունվարի համեմատ` 1.9% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կանաչ սոխի`15.9%, վարունգի` 13.4%, խառը կանաչեղենի` 8.1%, կարտոֆիլի` 7.6%, սնկի` 5.3%, սխտորի`4.0%, կանաչ պղպեղի՝ 3.4%, ճակնդեղի՝ 2.9% գնանկումով: 2014թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է գլուխ սոխի`2.0%, կաղամբի`2.8%, բողկի`5.4%, սմբուկի`7.5%, լոլիկի` 12.8%, գազարի 13.0% գնաճ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x