ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մարդիկ խուսափելու են խնայել եվրոյով

07.03.2015

Եվրոյի հանդեպ ռուբլու արժեզրկումը կազմում է մեկ տարվա կտրվածքով մոտավորապես 27 տոկոս, իսկ դոլարի նկատմամբ ռուբլու արժեզրկումը 40 տոկոսից ավելի է:  Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: «Դոլարը աշխարհի բոլոր փոխարժույթների համար թանկանում է, իսկ եվրոն էժանանում է»,-ասաց նա:
 
Տնտեսագետն ասաց, որ ինքը դեռ երկու ամիս առաջ էր կոչ անում վաճառել եվրոն, քանի որ այն արժեզրկվելու է: «Սա, կարծում եմ, տանելու է ավելի շատ դոլար և ոսկի առնելուն, և  մարդիկ խուսափելու են եվրոյով իրենց խնայողությունները պահել»,-ասաց նա:
 
Նա նշեց, որ Եվրոպական կենտրոնական բանկը որոշել է տպել 1,1 տրիլիոն եվրո: Ինչ վերաբերում է եվրոյի արժեզրկման ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա, ապա նա ասաց, որ տրանսֆերտների վրա այդքան մեծ ազդեցություն չի լինի, քանի որ  դրանք այդքան էլ շատ չեն:
 
Բացի այդ Վիլեն Խաչատրյանն ասաց, որ  հնարավոր է՝ արդյունքում տարբեր տուրիստական փաթեթներ, որոնք առնչվում էին Եվրոպայի հետ, էժանանան: «Սակայն, այնուհանդերձ, մենք ունենք Եվրոպա արտահանող հանքարդյունաբերություն.  և հանքարդյունաբերության ոլորտում մի շարք մետաղների, հանքանյութերի գների անկում ևս կլինի, ինչը բացասական  կազդի»,-ասաց նա:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x