ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ո՞րքան են ՀՀ բանկերի արտաքին պարտքերը

07.03.2015

Արտաքին աշխարհի նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները 2014 թվականի չորրորդ եռամսյակի վերջին կազմել են 1 միլիարդ 412.8 մլն դոլար` նախորդ եռամսյակի վերջի 1 միլիարդ 157.6 մլն դոլարի փոխարեն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ 2014թ. չորրորդ եռամսյակի բանբերը։ Փաստորեն, նախորդ տարվա վերջին եռամսյակի ընթացքում ՀՀ բանկերի արտաքին պարտքը աճել է 255.2 միլիոն դոլարով կամ 22%-ով։ 2014 թվականի չորրորդ եռամսյակում առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները արտաքին աշխարհից ներգրավել են 1157.1 մլն դոլար վարկային միջոցներ, նախկինում ձեռք բերված վարկերի դիմաց կատարել են 847.1 մլն դոլար հիմնական գումարի մարումներ: Եռամսյակի ընթացքում վարկային մուտքերի 22.5 %-ը երկարաժամկետ վարկերի գծով է, ընդ որում՝ երկարաժամկետ վարկային մուտքերի 33.6 %-ը ստացվել է Նիդեռլանդներից, 8.5 %-ը՝ Մալթայից, 6.1 %-ը՝ Լյուքսեմբուրգից, 4.2 %-ը՝ Ղազախստանից, իսկ 32.9 %-ը՝ միջազգային կազմակերպություններից: 2014 թվականի չորրորդ եռամսյակի վերջին առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել՝ Ռուսաստանը, որի տեսակարար կշիռը ամբողջի մեջ կազմել է 17.2 % (նախորդ եռամսյակում՝ 16.8 %), Նիդեռլանդները՝ 12.5 % (նախորդ եռամսյակում՝ 8.9 %) և Լյուքսեմբուրգը՝ 12.1% (նախորդ եռամսյակում՝ 14.3 %): Վարկերի մոտ 28.5 %-ը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից: 2014 թվականի չորրորդ եռամսյակի վերջին ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նախորդ եռամսյակի վերջի համեմատ մի փոքր աճել է և կազմել 6.3%: Արտաքին վարկերի մոտ 44.1 %-ը լողացող (LIBOR, EURIBOR և այլն) տոկոսադրույքով է: Վարկերի միջին ժամկետայնությունը 3.8 տարի է: Կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռն աճել է և կազմել ներգրավված վարկերի 18.0 %-ը: Աղբյուրը 168.am :
 

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x